Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:55 31-07-2025

Հայերը ատու՞մ են պետությունը, Սնուփ Դոգը փոխարինվեց Լոպեսով, հայ-թուրքական սահմանը կբացվի. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 31-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

«Կարո՞ղ է մեր գիտակցությունը դեռ չի ֆիքսել, որ մենք մի իրադրության մեջ ենք մեր վերջին 500 տարվա պատմության մեջ առաջին անգամ, երբ մեր հայրենիքը և պետությունը նույնն են, կարո՞ղ է՝ իներցիայով շարունակում ենք սիրել հայրենիքը, ատել պետությունը, կարո՞ղ է՝ շարունակում ենք հայրենիքը ընկալել որպես պետությունից փախչելու տեղ․ ինձ սա շատ տրամաբանական է թվում»,- «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հերթական հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն ցույց տալու համար ես իմ հանդիպումներում բերում եմ պայմանական ռեֆլեքսի ձեռքբերման ամենապրիմիտիվ օրինակը՝ եթե որևէ դռնից ներս ենք մտնում, մեր գլխին հարված ենք ստանում, եթե երկրորդ անգամ է կրկնվում, երրորդ, վեցերորդ, անկախ նրանից՝ հարվածը կամ սպառնալիքը կա՞, պայմանական ռեֆլեքս ենք ձեռք բերում։ 500 տարի՝ ամեն Աստծո օր, մենք ատել ենք էն պետությունը, որում ապրել ենք, հնարավո՞ր էր դա 30 տարում դուրս գար՝ էն պայմաններում, երբ մենք մեր պրոբլեմին չենք առերեսվել։ Վերջերս սեփական օրինակով հասկացա, որ դա հնարավոր չէ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ բանակից այսօր փախչում են նույն տեմպով, ինչ տեմպով փախել են պարսկական բանակից։ Նա նշեց՝ այսօր ՀՀ-ում 13 500 հետախուզվող կա, որից մոտ 12 500-ը հետախուզվում է ժամկետային զինծառայությունից խուսափելու համար։

«Պատճառներն այսօրվա վերլուծության թեմա չեն, ես ասում եմ՝ մենք այսօր մեր հայ բանակից փախչում ենք այնքան, ինչքան պարսկականից։ Պարեկային ոստիկանությունը որ մարզ մտնում էր, բոլոր մարզպետները զանգում էին հետևյալ խնդրով՝ «գյուղ տեղ ա, ավտոների վրա համար-բան չեն դնում, վարորդական իրավունք չունեն, կլինի՞, որ ավտոները ԱՊՊԱ չունենան», ես ասում էի՝ էս ինչ ֆենոմեն է․ շատ պարզ բան՝ գյուղը մարդու համար հայրենիք է, պետություն չի։ Այ, որ Երևան գնալիս կլինեն, ավտոները կլվանան, ԱՊՊԱ-ն կլինի, համարը կլինի, բայց երբ պարեկային ծառայությունը գալիս է, մարդու ռեակցիան էն է, որ թուրքերը եկան, պետք է մի կերպ բդեշխին խնդրել․ որ սուլթանին զանգի»,- ասաց նա։

Վարչապետը նշեց՝ իշխանություններին որ չեն սիրում, կամ ասում են «թուրք», կամ «ռուս»։
«Իշխանությունը պետության հատկանիշ է, և եթե իշխանություն ես, չես կարող հայ լինել՝ կամ թուրք ես, կամ ռուս, էս է մեր պրոբլեմը։ Ես ասում եմ՝ ոչ, հայն է այլևս իշխանություն, ՀՀ քաղաքացին, որովհետև սա երկիր է, սա պետություն է»,- ասաց Փաշինյանը։

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը:
Աքգյունը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել համապարփակ ձևով. «Երկու կարգավորման գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին նշանակվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ։
Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է 1993 թվականից: Հայաստանը ելք չունի դեպի ծով, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Այս խաղաղությունից բոլորը կշահեն, բայց ամենաշատը կշահի Հայաստանը։

Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը։ Եթե ստորագրվի կամ նախաստորագրվի կայուն խաղաղության համաձայնագիր և կատարվեն «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող պայմանները, ապա թուրք-հայկական սահմանը կարող է բացվել հարմար պահին Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում: Դա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը»։ասել է նա։

ՀՀ գործադիր մարմինն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի N 1365-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշումը։
Որոշմամբ նախատեսվում է հավելված 1-ի 5-րդ կետում «Սնուպ Դոգ-ի (Snoop Dogg)» բառերը փոխարինել «Ջենիֆեր Լոպեսի (JLo)» բառերով, այլ կերպ ասած Սնուպ Դոգի համար նախատեսված 6 մլն դոլարը հատկացվում է Ջենիֆեր Լոպեսին։

Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ, որն ավելի վաղ ՆԱՏՕ-ն և սիոնիստական կառույցները դիտարկում էին որպես տարածաշրջանի վրա ճնշման գործիք, գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։
«120 կիլոմետր երկարությամբ Թավրիզ-Երևան ռազմավարական նախագիծն իրականացվում է կարճ ժամանակահատվածում և ուղղակիորեն կապում է Իրանը Հայաստանի հետ»։
«Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ