Ներքին 3 տարի առաջ - 15:03 17-10-2023

Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել և չի վերադարձնի

«Դոպինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը հայտնել է, որ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը հոնորարը ստացել է ամբողջությամբ, բայց պատրաստ է գալ, երգել` երբ ազատ օրեր ունենա, տեղեկացնում է «Հրապարակը»։

«Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձգված համերգը կտա ու կգնա»,–ասել է Պետրոսյանը։

Ըստ նրա՝ աստղը կարող էր ընդհանրապես հրաժարվել ելույթից ու ասել՝ գումարը տվել եք, հետո ասել՝ մի արի, ես էլ չեմ եկել, բայց չի հրաժարվել․ պատրաստ է այստեղ երգել, միայն թե ազատ օրեր ունենա։

«Ես խնդիր չունեմ ելույթ ունենալու, հասկանում եմ՝ ինչ իրավիճակ է երկրում։ Ցավում եմ ձեզ պատուհասած դժվար իրավիճակի համար։ Շատ լավ կլիներ, որ հանգիստ լիներ, գայինք, ժողովրդի հետ ուրախանայինք, բայց եթե վիճակն այդպիսին է, ոչինչ, երբ հանդարտվի ու գտնեք, որ հարմար պահ է, հրավիրեք, ես կգամ` անվճար կերգեմ ու կգնամ»,-փոխանցել է Պետրոսյանը՝ Դոգի հետ զրույցը։

«Գումարը հետ չի վերադարձրել ու չի վերադարձնի»,- ասել է Մակար Պետրոսյանը։

Սնուփ Դոգի մասնակցությամբ համերգային շոուի համար պետությունը 6 մլն դոլար էր տրամադրել։ Գումարը ռեփերը ստացել է՝ առանց երգելու։ Այդ օրերին լուրեր էին շրջանառվում, որ 6 միլիոնից 1․8 միլիոնը Սնուփ Դոգի հոնորարն է, ևս 250 հազար ռայդերի գումարն է` ուտելիք, հյուրանոց, մեքենաներ և այլն:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին