Ներքին Միտք 9 ամիս առաջ - 20:51 18-12-2025

Բաքվում որպես պատանդ պահվող Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Բաքվում որպես պատանդ պահվող Ռուբեն Վարդանյանը ամեն անգամ նորովի է ցույց տալիս, թե հոգեպես որքան ազատ ու զորեղ մարդ է։ Շինծու «դատավարության» ողջ ընթացքում չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի Հանրապետության դեմ։ Հավատարիմ է մնացել իր սկզբունքներին ու արժեքներին, իրեն պահում է որպես արժանապատիվ հայ մարդ։

Ինքը որևէ մեկին ոչինչ չունի ապացուցելու կամ համոզելու, ինքը կարիք չունի բացատրել իր կատարած բարդ ու շատերին անհասկանալի ընտրությունը։ Ինքը լի է հավատով առ Աստված, ինչը մարդուն դարձնում է անպատկերացնելի զորեղ։

Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը ոչ թե անձնական նախասիրության, այլ ազգային արժանապատվության հարց է»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան