Հայանպաստ քայլերին միշտ եմ կողմ եղել, հակահայկականներին ՝ դեմ։ Սա անհատ անձի պայքար չէ, սա՝ Հայաստան, կամ Նիկոլ, թուրքահպատակները բռնում են Նիկոլին, ժողովրդավարները ընտրում են Հայաստանը պահպանելը։ Վեր կացեք, եկեք․ այս մասին այսօր Մայր Աթոռում Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վեհափառի աջակիցներից մեկը։
Նա նշեց, որ վախենալ պետք չէ օրվա իշխանություններից և առաջարկեց միանալ՝ հավելելով, որ լավ ընդդիմության պարագայում ոստիկանների 99.9 տոկոսը իրենց կողքին է։