Ներքին 6 ամիս առաջ - 12:36 18-12-2025

Խնդրել եմ ոստիկանությանը պարզել 10 եպիսկոպոսների անունից տարածված կեղծ տեղեկատվության հեղինակներին․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր զանգահարել եմ ՀՀ ոստիկանության 1-02 հեռախոսահամարով և տեղեկացրել 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 17։39-ին civic.am լրատվական կայքում՝ 10 եպիսկոպոսների անունից տարածված անանուն, ակնհայտ կեղծ հայտարարության մասին, որը հղում չի պարունակում որևէ սկզբնաղբյուրի, անստորագիր է, նշված չէ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 17։00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսվող հավաքի որևէ պատասխանատուի մասին։ Միաժամանակ ոստիկանությանը տեղեկատվություն եմ տրամադրել e-gov.am միասնական տեղեկատվական հարթակի միջոցով։

Միաժամանակ զանգահարել եմ ՀՀ Արմավիր մարզի Վաղարշապատի համայնքապետարան և պարզել, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 17։00-ին համայնքի տարածքում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան որևէ հավաք անցկացնելու պաշտոնական իրազեկում համայնքի ղեկավարի աշխատակազմը չի ստացել։

Ինձ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից և հայտնել, որ կեղծ տեղեկություններ հաճախ են տարածվում, հետևաբար հորդորում են չարձագանքել կեղծ տեղեկություններին և հայտարարություններին։ Դրանով ոստիկանությունը, փաստացի հերքում է այսօր առավոտյան Ոստիկանության կողմից տարածված հայտարարությունը՝ Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ՝ այն համարելով կեղծ տեղեկություն։

Ես խնդրել եմ ոստիկանությանը պարզել տաս եպիսկոպոսների անունից տարածված կեղծ տեղեկատվության հեղինակներին և միջոցներ ձեռնարկել այդ հայտարարության սադրիչ բնույթով պայմանավորված հնարավոր սադրանքները կանխելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը