Ներքին Միտք 7 ամիս առաջ - 23:43 17-12-2025

Փաշինյանը փորձում է Գարեգին Բ-ին բերել սիմետրիկ առճակատման դաշտ, բայց առայժմ՝ ապարդյուն. սա է նրա գլխավոր խնդիրը

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանին նվիրված եպիսկոպոսները կոչ են անում անցնել Գարեգին Երկրորդի դեմ ակտիվ գործողությունները, «ժամադրություն» նշանակելով կոչը լսողներին՝ Մայր Աթոռում, Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջի համար:

Ինչու՞ դա չի անում ինքը Փաշինյանը, ինչպես ազդարարել էր այս պատմության ամենասկզբում: Չէ՞ որ նա կարծես թե ինքն էր պատրաստվում հավաք անել Էջմիածնում: Ուրեմն ինչու՞ հիմա եխպիսկոպոսներն են կոչ անում, այլ ոչ թե ինքը: Որովհետեւ ունի մտավախություն, որ կոչը չի՞ արժանանա մեծ ունկընդրության, թե՞ ամեն ինչ ըստ պլանի է՝ պարզապես դեռ կա Նիկոլ Փաշինյանին ուղղվելիք եպիսկոպոսների խնդրանքը՝ առաջնորդել «հոտին»:

Մի հարցում թերեւս կասկածի տեղիք չկա՝ Նիկոլ Փաշինյանը չի նահանջի, եւ նվազագույնը այն պատճառով, որ ինքն իրեն նաեւ չի թողել նահանջի տեղ:

Բայց, դարձյալ, ըստ իս առանցքային է մնում այն, որ Փաշինյանի ձգտմանը ասիմետրիկ է գործում Գարեգին Երկրորդը: Նիկոլ Փաշինյանը նրան փորձում է բերել սիմետրիկ առճակատման դաշտ, բայց առայժմ՝ ապարդյուն:

Ըստ իս, այստեղ է ստեղծվում Փաշինյանի համար գլխավոր խնդիրը: Սա չի նշանակում, որ Գարեգին Երկրորդը չունի խնդիր: Բայց դրանց լուծումն իր ձեռքում է, քանի դեռ նա կարողանում է խուսափել սիմետրիկ առճակատման ծուղակից: Կրկնեմ ավելի վաղ արտահայտածս միտքս, որ այս պատմության մեջ ժամանակը Նիկոլ Փաշինյանի օգտին չէ: Իհարկե ավելորդ է ասել, որ Փաշինյանի «մրցակցային առավելություն» է նրա անսպառ համառությունն ու սեւեռունությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով