Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:29 17-12-2025

Հեղափոխական ճանապարհով Հայոց Հայրապետին փոխելը նշանակում է ճանապարհ բացել աղանդավորական շարժումների համար. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Հեղափոխական ճանապարհով Հայոց Հայրապետին փոխելու կոչ անող եկեղեցականները ցավոք սրտի չե‘ն գիտակցում, թե ինչ են անում։

Հեղափոխական ճանապարհով Հայոց Հայրապետին փոխել, կնշանակի ճանապարհ բացել Հայոց մեջ մի նոր բողոքականության ծնունդի, որտեղ երկրի այդ պահի քաղաքական առաջնորդը հանգիստ կարող է ինքն իրեն հռչակել Եկեղեցու գլուխ, ինչպես եղավ Անգլիայում և քանդել Հայոց դարավոր ավանդույթը, քրիստոնեական աշխարհում առաջնեկը լինելու մեր օրինավոր տեղը զիջելով...

Հեղափոխական ճանապարհով Հայոց Հայրապետին փոխել, նշանակում է ճանապարհ բացել Հայաստանի մեջ վխտացող աղանդավորական շարժումներին է‘լ ավելի բազմամարդ բողոքի ակցիաներ կազմակերպելով սեփական առաջնորդներին բազմեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական գահին։

Եթե Եկեղեցու նվիրապետության դեմ ապստամբած 10+ հոգևորական կարող է Ամենայն Հայոց կաթողիկոսին ստիպել հեռանալ, ապա ինչո՞ւ նույնը չեն կարող անել 100 հազարավոր աղանդավորականներ...

Մտածե‘ք, թե ում եք ծառայում, մտածե‘ք, թե ձեր ձեռքերով և ձեր բերաններով ով կամ ովքեր են գործում։
Այս արշավն հենց սկզբից էլ անհատի դեմ չէր և չէր էլ կարող լինել։ Այս արշավը մեր անդրանիկ Եկեղեցու բազմադարյա ավանդույթների դեմ է...

Աշխարհում բոլոր չարագործությունները գործվել են բարին գործելու անվան ներքո...
Եվային արգելված պտուղը չարը մատուցեց բարի նպատակի անվան տակ:
Ինչո՞ւ դարձաք պառակտման և բանսարկության գործիք...

Ես աջակցում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzinին և նրա օրինավոր գահակալին, դատապարտելով հեղափոխական ճանապարհով ցանկացած պարտադրանք Եկեղեցու կարգի և ավանդույթների դեմ։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց