Սպորտ 9 ամիս առաջ - 19:18 17-12-2025

Հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել Տոկիոյում անցկացված Սուրդլիմպիկ խաղերում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեի ներկայացուցիչներին՝ կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:

Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի մարզիկները նոյեմբերի 12-26-ը Ճապոնիայի Տոկիո քաղաքում մասնակցել են սուրդլիմպիկ խաղերին և 4 մեդալ նվաճել:

Հավաքականի կազմում ընդգրկված 9 մարզիկները հանդես են եկել 4 մարզաձևում՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, կարատե, ձյուդո: Կարատե մարզաձևում Հայաստանը մասնակցել է առաջին անգամ:

Արծաթե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը (87 կգ), բրոնզե մեդալներ՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Սարգիս Սարգսյանը (60 կգ), ազատ ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը (57 կգ) և Գագիկ Ոսկանյանը՝ կարատե մարզաձևում (67 կգ):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է մարզիկներին գրանցած արդյունքների կապակցությամբ և նշել. «Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք ձեզ հետ ոչ միայն քննարկելու ոլորտային ընթացիկ հարցեր, այլև շնորհակալություն հայտնելու նվաճումների համար: Ուզում եմ ընդգծել, որ ձեր աշխատանքը տեսանելի է պետության համար, և դուք առանձնահատուկ դեր ունենք Հայաստանի Հանրապետության սպորտային նվաճումների պատմության մեջ: Ձեր շնորհիվ հեռավոր Ճապոնիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը, և մրցող բազմաթիվ երկրներ ճանաչեցին մեր երկիրը»:

Մարզիկները ևս շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ձեռք բերած մեդալները տքնաջան աշխատանքի արդյունք են:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանը, մարզիկների խրախուսմանն առնչվող մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան