Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 16-12-2025

Գրիբոյեդովն է՝ հայերի միակ ռուս պաշտպանը. հարցում

Երևանում տեղադրված է ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը։ Գրիբոյեդովը 19-րդ դարի նշանավոր ռուս գրող է, «Խելքից պատուհասը» պիեսի հեղինակը, եղել է Ռուսաստանի դեսպանը Պարսկաստանում։ Նա կարևոր դեր է ունեցել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի կնքման գործընթացում, երբ 100.000 հայ Պարսկաստանից տեղահանվեց։ 1829 թվականին սպանվել է Թեհրանում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել․ «Գիտե՞ք՝ ում արձանն է, և ո՞վ է Ալեքսանդր Գրիբոյեդովը»։

Հարցվածների մեծ մասը չցանկացավ պատասխանել կամ հստակ տեղեկություն չուներ։ Մի քանի անցորդներ պարզապես ասացին, որ արձանը Գրիբոյեդովինն է, սակայն չկարողացան նշել՝ ով է նա։

Մեկ կին սկզբում շփոթվեց, ապա ուղղեց իրեն․ «Խաչատուր Աբովյանն է… կներեք՝ Գրիբոյեդովն է։ Պարսկաստանում սպանեցին, քարերով, «հայկական հարցի» համար»։

Մի տղամարդ վստահ պատասխանեց․ «Գրիբոյեդովն է՝ հայերի միակ ռուս պաշտպանը»։

Մեկ այլ անցորդ նշեց․ «Ռուս գրող է, հայերի ընկերը»։

Որոշ քաղաքացիներ բացահայտ անտարբերություն ցուցաբերեցին հարցին․ «Ի՞նչ անեմ՝ ով է»,– ասաց մի տղամարդ։

Մի մարդ ճշգրիտ ձևակերպեց․ «Ռուս դիվանագետ է, Ռուսաստանի դեսպանն էր Պարսկաստանում»։

Տարեց մի պապիկ էլ զարմանքով արձագանքեց․ «Գրիբոյեդովին ո՞վ չգիտի»։

Իսկ մի տղամարդ հորդորեց. «Արձանի վրա գրված է, կարդացեք»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է