Իշխանության ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ արշավը շարունակվում է։ Ձերբակալվել են Սրբազաններ, թիրախավորվում են հոգևորականներ։ Նիկոլ Փաշինյանը նախ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրեց կուսակրոնությունը խախտելու մեջ, հայտարարելով, որ նա զավակ ունի, հետո էլ նրան մեղադրեց գործակալ լինելու մեջ։
Շատ են տեսակետները, որ Վեհափառը կկարողանա դիմակայել իշխանությունների ճնշումներին։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ եք կարծում Վեհափառը կդիմանա՞ իշխանությունների ճնշումներին»։
Հարցվածների մի մասը նշեց, որ Վեհափառը կդիմանա, քանի որ ուժեղ մարդ է, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։
«Չգիտեմ, էս իշխանությունը նենց անկանխատեսելի ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ հույս հայտնեց, որ Վեհափառը կդիմանա այդ ճնշումներին։
«Շատ մեծ հույս ունեմ, որ կդիմանա, կուզենայի իհարկե, որ դիմանար։ Իշխանությունը թող մի հատ իրան մաքրի, հետո՝ ուրիշների մասին մտածի»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Վեհափառն ուժեղ մարդ է։
«Այո, նա ուժեղ մարդ ա և հուսով եմ, որ կդիմադրենք բոլորս էլ»,- ասաց նա։
«Կարծում եմ այո, որովհետև Վեհափառ ա ինքը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․