Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 16:46 16-12-2025

Թոքմանջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ այնպես, ինչպես մենք դա չենք տեսնում․ Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, գրում է․ «Լուսանկարներում համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների գործեր են։ Մի մասը ինքնանկարներ, որտեղ նրանք գրեթե անճանաչելի են, կամ առավելագույնս տձեւ եւ տգեղ, մյուս մասը՝ քանդակներ են, կոմպոզիցիաներ։ Մեկը վերնագրված է «Ընտանիք», մյուսը՝ «Քայլող մարդը», երրորդը՝ «Մարդը շարժման մեջ», չորրորդը՝ «Թագավորն ու թագուհին» եւ այլն։

Բոլորը տձեւ են, տգեղ, անհասկանալի։ Որեւէ մեկը հնարավոր չէ նույնականացնել մեր՝ ոչ արվետագետներիս աչքին հասանելի օբյեկտերի հետ։ Մարդ ասելով մենք տեսնում ենք մեզ ծանոթ ֆիսզիկական կառուցվածքով մարդ, քանդակագործը տեսնում եւ ստեղծում է անհասկանալի լղար երկար մի բան։

Պաբլո Պիկասո ասելով մենք պատկերացնում ենք մեզ նման մարդ, ինքը իրեն պատկերում է մարդու եւ գորիլայի միջեւ մի բան։ Ինչու, որովհետեւ նա այդ պահին ստեղծում է ոչ թե սեփական դեմքը, այլ «մահվան հետ հանդիպումը»։

Լեւոն Թոքմանջյանը, ուրեմն, քանդակել է ոչ թե Պարույր Սեւակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը, այնպես ինչպես ինքն է դա տեսնում։ Եւ այնպես, ինչպես մենք դա չենք տեսնում։

Դրա համար էլ Լեւոն Թոքմանջյա’նն է քանդակագործը, իսկ մենք՝ ամենքս, մեր գործին ենք, եւ, կարծես թե, արվեստից, նկարչությունից ու քանդակներից շատ բան չենք հասկանում։ Եթե հասկանայինք, ստորեւ բերված արվեստի գործերի համաշխարհային հռչակի գաղտնիքն էլ կհասկանայինք։

Բայց սրանք բոլորը մեր աչքի համար տգեղ, տձեւ եւ անհասկանալի բաներ են, որոնցից ոչ մեկում մարդը ինքն իրեն նման չէ, եւ առհասարակ մարդու էլ նման չէ»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
19:06 Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել

Ձեզ գուցե հետաքրքրի