Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:54 15-12-2025

Սա աննախադեպ խայտառակություն է. Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար մեր վրա «տղա է կանչում» ԵՄ-ին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»,- հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:

Ով չգիտի, հիշեցնենք, որ Մոլդովայում երկու կուսակցություն ուղղակի դուրս նետեցին ընտրություններից (մեկին չգրանցելով, մյուսին` արդեն կուսակցության անունը տպված քվեաթերթիկներում առկա լինելու պարագայում), իսկ ընտրությունների արդյունքը որոշվեց Եվրոպական Միության երկրներում ապրող մոլդավացիների աննխադեպ «ակտիվ» քվեարկության շնորհիվ:

Հիշեցնենք նաև, որ Մոլդովայի հարևան Ռումինիայի ընտրություններում ընդհանրապես չեղարկեցին նախագահական ընտրությունները այն բանից հետո, երբ թեկնածու Ջորջեսկուն ջախջախիչ հաղթանակ տարավ առաջին տուրում: Եվ Մոլդովայում, և Ռումինիայում նման գործողությունները «հիմնավորվեցին» նրանով, որ իբր վերոհիշյալ քաղաքական ուժերը ֆինանսավորվել են Ռուսաստանի կողմից: Որեևէ լուրջ ապացույց այդպես էլ չներկայացվեց, իսկ Ռումինիայի դեպքում որոշումը կայացվեց երկրի անվտանգության ծառայության տեղեկանքի հիման վրա, որը հետագայում նույն այդ ծառայությունը սխալմունք համարեց:

Եվրոպան, սակայն աչք փակեց հակաժողովրդավարական այդ քայլերի վրա, ինչի համար, ի դեպ, արժանացավ Թրամփի վարչակազմի սուր քննադատությանը: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մասնավորապես, Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ մեղադրեց Եվրոպային ժողովրդավարական նորմերի ոտնահարման, գրաքննության և այլախոհության ճնշման մեջ:

Փաշինյանը, փաստորեն, իր բոլոր ընդդիմախոսներին հայտարարում է Ռուսաստանի կողմից վարվող «հիբրիդային» պատերազմի զինվորներ և Եվրոպայի աջակցությունն է խնդրում նույնպիսի հակաժողովրդավարական գործողությունների համար:

Սա աննախադեպ խայտառակություն է, եթե ոչ պետական դավաճանություն: Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար մեր վրա «տղա է կանչում» Եվրոպական Միությանը, կեղծ մեղադրանքներ ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ և ակնկալում «կանաչ լույս» կամ քարթ-բլանշ ընտրություններ արդյունքները կեղծելու ծրագրի իրականացման համար:

Ամբողջ զավեշտն այն է, որ ժողովրդավարության ջախջախման համար Փաշինյանի կառավարությունն աջակցություն է ակնկալում հենց այն Եվրոպայից, որը շատերի աչքերում համարվում է ժողովրդավարական արժեքների մեծագույն պատվարը: Փաշինյանի ցինիզմը հենվում է այն փաստի վրա, որ ինչպես ցույց է տալիս պատմությունը, ժողովրդավարական երկրները պատրաստ են զոհաբերել աբլ երկրներում ժողովրդավարության աջակցությունը հանուն աշխարհաքաղաքական մեծ շահերի:

Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների պարտավորությունն է` Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովդավարներին հասցնել ճշմարտությունը Նիկոլ Փաշինյանի անօրեն և հակաժողովրդավարական ռեժիմի չարագործությունների մասին ճշմարտությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան