Արտաքին 10 ամիս առաջ - 22:35 15-12-2025

Ավստրալիայում ահաբեկչության զոհերի թվում կան ռուսաստանցիներ. ՌԴ ԱԳՆ

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Բոնդայ լողափում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել են նաև Ռուսաստանի քաղաքացիներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչպես հայտնի է դարձել, ահաբեկչության զոհերի թվում, ցավոք, կան նաև Ավստրալիայում մշտապես բնակվող մեր հայրենակիցներ», – ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

Դիվանագետը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ծայրահեղականների բարբարոսական հարձակումը, որի հետևանքով սպանվել են 16 անմեղ քաղաքացիներ, այդ թվում՝ 10-ամյա աղջիկ, վիրավորվել տասնյակ մարդիկ:

«Մշտապես հանդես ենք գալիս բոլոր ձևերով և դրսևորումներով ահաբեկչության դեմ անզիջում պայքարի օգտին։ Կոչ ենք անում միավորել աշխարհի բոլոր երկրների ջանքերը՝ համատեղ հակազդելու այս բարբարոսությանը։ Խորին ցավակցություն ենք հայտնում ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին և բոլոր տուժածներին», – ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին