Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 15:41 15-12-2025

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 47-ի

Դեկտեմբերի 8-ին Ճապոնիայի հյուսիսում տեղի ունեցած 7.5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի։ Այս մասին երկուշաբթի օրը կայցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

Ավելի վաղ հաղորդվել էր 31 վիրավորի մասին։

«Երկու մարդ ծանր վիրավորվել է, 45-ը՝ թեթև վնասվածքներ է ստացել։ Մեկ բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է, յոթը՝ մասամբ ավերվել։ ... Տարհանման կենտրոններում գտնվում է 61 մարդ», - ասել է Կիհարան։

Դեկտեմբերի 8-ին Աոմորի պրեֆեկտուրայի հյուսիսային հատվածում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսարևելյան ափին և Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոյի արևելյան ափին: Ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 70 սանտիմետր: Ցունամիի մասին նախազգուշացումը չեղարկվել է երկրաշարժից մոտավորապես վեց ժամ անց: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աոմորի պրեֆեկտուրայի արևելյան ափից 54 կիլոմետր խորության վրա: Ցնցման առավելագույն ուժգնությունը Ճապոնիայում օգտագործվող յոթ բալանոց սանդղակով կազմել է 6+:

Ճապոնիայի կառավարությունը և օդերևութաբանական վարչությունը նախազգուշացում են տարածել առաջիկա շաբաթվա ընթացքում ամենահյուսիսային Հոկայդո կղզու և Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Սանրիկուի շրջաններում հզոր երկրաշարժի վտանգի մեծացման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան