Ներքին 5 ամիս առաջ - 15:22 15-12-2025

Օրենքի նախագիծ` Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերման վերաբերյալ

Օրենքի նախագծով առաջարկվում է 2026 թվականի ընթացքում հնարավորություն տալ էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծել առանց ԱԱՀ-ի՝ բացառությամբ բեռնատար մեքենաների: Պատգամավորներից ստացանք առաջարկություններ՝ ավելացնել նաև բեռնատար էլեկտրաշարժիչով մեքենաները, դրանք ևս ավելացվել են այդ ցանկում. ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ օրենքի նախագծով նախատեսվող ժամկետների, ներմուծվող մեքենաների արտադրության տարեթվերի, դիլերներին տրամադրվելիք քվոտաների վերաբերյալ:

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն նպաստավոր պայմաններ երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ կարևոր քայլ է կատարվում:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն կքննարկվի դեկտեմբերի 16-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից