Արտաքին 10 ամիս առաջ - 15:06 14-12-2025

Սիդնեյի լողափում կրակոցներ են հնչել. զոհերի թվում կան երեխաներ

Դեկտեմբերի 14-ին Սիդնեյի Բոնդի լողափում կրակոցներ են հնչել, հայտնում է The Sydney Morning Herald-ը։

Կրակոցները տեղի են ունեցել հրեական Խանուկայի տոնակատարության ժամանակ։

Ականատեսների խոսքով՝ արձակվել է առնվազն 50 կրակոց։ «Ես տեսա առնվազն 10 մարդ գետնին ընկած ու ամենուրեք արյուն»,- լրագրողներին ասել է ականատեսներից մեկը։

Նշվում է, որ կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ Նրանց թվում կան երեխաներ։ Եվս 60 մարդ վիրավորվել է։ Ահաբեկիչներից մեկը սպանվել է, իսկ մյուսը՝ ձերբակալվել։ Սիդնեյի կրակոցներ արձակողներից մեկը չեզոքացվել է անզեն տղամարդու կողմից, որը թաքնվել է հետևից։

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու կասկածյալ ձերբակալվել է։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց