Արտաքին 4 տարի առաջ - 16:58 04-07-2022

Սիդնեյի բնակիչները զանգվածաբար տարհանվում են ջրհեղեղի պատճառով

Ավստրալիայի խոշորագույն քաղաքի՝ Սիդնեյի և նրա մերձակայքի տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվում են կամ պատրաստվում են լքել իրենց տները ջրհեղեղի պատճառով: Սիդնեյը 2022 թվականի սկզբից ի վեր երրորդ անգամ է հեղեղվում:

Ավստրալիայի հարավ-արևելքում մի քանի օրվա ընթացքում տեղատարափ անձրևները հանգեցրել են այն բանին, որ ամբարտակները չափից ավելի են լցվել, և գետերը դուրս են եկել ափերից: Կիրակի օրը՝ հուլիսի 3-ին, Սիդնեյի որոշ շրջաններում տեղացել է մինչև մեկուկես մետր անձրև, ինչը համեմատելի է այս տարածքում տեղումների տարեկան քանակի հետ։

Պաշտոնական տվյալներով՝ 32 հազար մարդ ստացել են տարհանման մասին հաղորդումներ՝ անմիջապես կամ հավանաբար առաջիկայում: Արտակարգ իրավիճակների հարցերով տարածաշրջանային ծառայությունը տեղի բնակիչներին խորհուրդ է տվել զերծ մնալ ոչ էական ուղևորություններից։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց