Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 12:19 14-12-2025

Բոլորիդ սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձմեռը Երևանում: Շնորհակալություն Պոլիտեխնիկին տեսահոլովակի համար:

Այսօր՝ ժամը 20:00-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը: Կսպասենք բոլորիդ»։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն էլ հայտնել է, որ ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը։

Ամենից շատ դիտված