Ներքին 5 տարի առաջ - 12:17 15-06-2021

Բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ տոնելու պողպատե հաղթանակը. Նիկոլ Փաշինյան

Հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում հավաք է լինելու, իսկ հունիսի 18-ին՝ ուղիղ խոսք ժողովրդի հետ: Այս մասին այսօր Սիսիանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ պարտված ուժը, որը գիտակցում է իր պարտությունը, ուզում է ոստիկանության դուբինկաների տակն ընկնել, որպեսզի ընտրության լեգետիմության վրա ստվեր գցի:

Փաշինյանը նշեց, որ այս ընտրություններում Քպ-ն ժողովրդին է վերադարձնում հենց ժողովրդից ստացած իշխանությունը: «Դուք բոլորդ բարձրագույն ուժ ու իշխանություն եք այսօր: Դուք օժտված եք ուժով՝ գործելու որպես իշխանությունը, գործեք այնպես, ինչպես կուզեք, որ գործի իշխանությունը ձեր անունից: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի մարդասպանների պատասխանը, պետք է տա Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողածի ու Ղարաբաղը կարգավիճակից զրկածի պատասխանը, Հայաստանում երկար տարիներ տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանը, երկար տարիներ երկիրը կեղեքող էլիտայի պատասխանը, Զանգեզուրի ու Հայաստանի հարստություն համարվող Պղնձամոլիբդենային կոմբինատը կոպեկներով սեփականաշնորհած ու սեփական ստամոքսները լցրած ստահակների պատասխանը, զինվորի հացը երկար տարիներ գողացած գեներալների պատասխարը, դաշնակցական Պողոս Պողոսյանին Պապլավոկի զուգարանում ծեծելով սպանած ստահակի պատասխանը, զինվորի հացի փողը Մոնտե Կառլոյում վատնած ստահակի պատասխանը: Ուստի՝ կոչ ենք անում գնալ ու քվեարկել մեր օգտին, այսինքն՝ ձեր օգտին: Բոլորիդ հրավիրում եմ Հանրապտության հրապարակ՝ արձագարելու արդեն պողպատե հաղթանակը, քանի որ մենք հատ առ հատ հանելու ենք բոլոր ժանգոտած մեխի գլուխներին»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ կրկին գլխավերևում ճոճելով սիմվոլիկ մուրճը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը