Ներքին 7 ամիս առաջ - 18:32 12-12-2025

էլեկտրաշոկով հարվածներ է հասցրել համագյուղացուն, պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով գումար

Դեկտեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ավազակության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղի 46-ամյա բնակիչը, որպես արհեստավոր գնալով 35-ամյա համագյուղացու տուն, էլեկտրաշոկով հարվածներ է հասցրել նրան, ապա պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով, որ նա հաշվեհամարին եղած գումարը փոխանցի իր հաշվին: Բռնության ենթարկված 35-ամյա երիտասարդը 10 000 դոլար փոխանցել է 46-ամյա համագյուղացու հաշվեհամարին:

Դարպաս գյուղի 35-ամյա բնակչից հաղորդում է ընդունվել:

46-ամյա տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է Գուգարքի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից