Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 17:00 12-12-2025

Փող չունեմ, որ Նոր տարի անեմ, 300-400 հազար դրամ պետք ա․ հարցում

Ամանորը մոտենում է, և Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում՝ պարզելու, արդյոք քաղաքացիները պատրաստվո՞ւմ են Ամանորին և ինչքա՞ն բյուջե են նախատեսում տոնական սեղանի համար։

Մի կին պատմեց, որ այս տարի չի պատրաստվում նշել. «Չէ, երեխեքս ստեղ չեն, դրա համար էլ Նոր Տարի չեմ անում»։

Մյուսը դեռ չգիտեր. «Չգիտեմ, եթե աղջիկս գա՝ կանենք։ Մոտ 40 հազար դրամ եմ նախատեսում։

Մի քանի քաղաքացիներ դժգոհեցին։

«Պատրաստվում ենք, բայց շատ դժվար»,– ասաց հարցվածներից մեկը։

Ամանորի մեծ պատրաստություն չեն տեսնում միայնակ անողները. «Չէ, 1 հոգի եմ, մեծ պատրաստություն չեմ անում»։

Ոմանք նշեցին, որ Ամանորը դրսում են նշելու. «Աղջկաս մոտ եմ գնում Ֆրանսիա, 15 օր։ Գումար նախապես նախատեսել էի»։

Հարցվածների շարքում նշված տոնական ամենամեծ բյուջեն 400 հազար դրամն էր։

Մի կին բողոքեց. «Ո՞նց պատրաստվեմ, փող չունեմ, սաղ թանկ ու կրակ, թոշակառու կին եմ, ի՞նչ են տալիս, որ պատրաստվեմ»։

Մի քանիսն էլ հարցման պահին շտապում էին ամանորյա գնումների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է