Ավելին 10 ամիս առաջ - 18:58 11-12-2025

Արարատի գագաթն ավելի է ճերմակել

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, ձյան ուժեղ տեղումներից և մառախուղից հետո ծածկվել է գեղեցիկ ճերմակ շերտով:

ՀՀ սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատի ձնով ծածկվելը տեղացիները կապում են ձմռան մոտալուտ գալստյան հետ՝ այն անվանելով «ձմռան ավետաբեր»:

Լեռան ստորոտն առավոտյան ժամերին պատվում է մառախուղի շերտով, ինչն էլ, ձնապատ տեսարանի հետ միաձուլվելով, ստեղծում է գեղատեսիլ պատկեր:

Ի դեպ, Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»: Նշենք նաև, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են այն որպես «Աղրը դաղ»: Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ