Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 16:40 11-12-2025

Նախարարը Մասիսի դպրոցում կոյուղաջրերի մեջ եվրոպական պայմաններ է ստեղծում

Մասիս քաղաքի Կայարան թաղամասում գտնվող N 6 միջնակարգ դպրոցի տարածքում կոյուղաջուրը բարձրանում է դիտահորերից, դուրս է գալիս ու լցվում է դպրոցի բակը՝ հասնելով ֆուտբոլի դաշտ։ Շենքի կողքով նույն այդ կոյուղաջրով լի մի ամբողջ առոu է բացվել դպրոցի բակում։ Տեղացիները վրդովված են, որ իրենց խնդրի շուրջ պաշտոնյաներն այսքան ժամանակ լուռ են՝ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Մասիսի քաղաքապետարանը և նույնիսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիներն ասացին, որ տարիներ շարունակ կեղտաջրերը բարձրանում են դիտահորերից՝ կոյուղատարերի խցանված լինելու պատճառով։ «Վեոլիա Ջուրը» մինչ օրս չի լուծել խնդիրը, իսկ մարզպետն ու քաղաքապետը որևէ քայլ չեն ձեռնարկում՝ ընկերությանը պարտադրելու, որ վերացնի այն։ Արդյունքում՝ ավելի քան 120 երեխա ամեն օր դպրոց է գնում գարշահոտ միջավայրով, հարակից շենքերի բնակիչները շարունակում են ապրել նույն գարշահոտի մեջ։ Դպրոցի ֆուտբոլի դաշտը վերածվել է ճահճի։

«Նախարարն ասում է՝ դպրոցներում ստեղծում ենք եվրոպական պայմաններ։ Բայց ի՞նչ եվրոպական, երբ մուտքից մի քանի մետր հեռու գարշահոտը խեղդում է», — ասում են բնակիչները։ Նրանք մի քանի անգամ զանգել են նախարարության թեժ գիծ, սակայն որևէ պատասխան չեն ստացել։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել