Ուղիղ խոսք 10 ամիս առաջ - 19:00 10-12-2025

ՀԱՊՀ դոցենտին մասնագիտական կարծիք հայտնելու համար դատի են տվել, պահանջել 7 մլն դրամ և ազատել աշխատանքից․ ԿԳՄՍՆ-ն լռում է

«Պոլիտեխնիկական համասարանի Լեզուների գիտակրթական կենտրոնի տնօրեն և միաժամանակ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հասմիկ Պետրոսյանը մասնագիտական բարեխղճությանս համար ինձ հասցրեց դատարաններ, ընդհուպ զրկեց ինձ համալսարանում դասախոսելու իրավունքից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀԱՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, գրաբարագետ Վալենտին Խաչատրյանը։

Վերջինս 2012 թվականից աշխատել է Պոլիտեխնիկական համալսարանում՝ սկզբում ասիստենտ, ապա դոցենտի կոչում է ստացել և աշխատել որպես դոցենտ։ Իր խոսքով՝ մասնագիտական կարծիքի համար հալածաքների և ճնշումների է ենթարկվել, որից հետո ազատվել աշխատանքից։

«2017-ին Հասմիկ Պետրոսյանն ինձ տրամադրում է Հայոց լեզվի ուսումնական ձեռնարկ՝ նախատեսված պոլիտեխնիկական ուսանողների համար, և նշում է՝ սխալների դեպքում զգուշացնել իրեն։ Նկատում եմ կոպիտ սխալներ։ Այդ մասին ասում եմ։ Նա էլ արհամարհանքով պատասխանում է, թե վրիպակ է։ Այնինչ՝ ձեռնարկը լեցուն է բազմաթիվ կոպիտ թերություններով։ Դրանցից հետո ճնշումներ են սկսվում, ինչը շարունակական բնույթ է կրում»,- պատմում է Խաչատրյանը։

Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ ինքն ընդամենը ցանկացել է օգնել՝ փորձել ուղղել ձեռնարկի սխալները, ինչն էլ՝ սվիններով է ընդունվել։

«Ամեն անգամ նորանոր սխալեր էինք բացահայտում և գիտակցում էինք, որ անթույլատրելի է նման տեսքով դա հանձնել ուսանողներին, իսկ իմ դիտողությունները հիմնված էին իրական փաստերի վրա»,- մանրամասնում է ավագ գիտաշխատողը։

Այնուհետև, Հասմիկ Պետրոսյանի պահանջով ժողով է գումարվում, որի ընթացքում Խաչատրյանի ձևակերպմամբ՝ ««դատափետում» են իրեն, «ամբաստանագիր-արձանագրություն» կազմում իր դեմ, որի տակ ստորագրում են անբիոնի բոլոր մասնագետները։

Հետագայում, 2019 թվականին, Պոլիտեխնիկական համալսարանի սույն մասնագետները դատի են տալիս Վալենտին Խաչատրյանին՝ նրան մեղադրելով զրպարտելու և վիրավորելու մեջ։ Դրանից հետո Խաչատրյանը նույնիսկ ներողություն է խնդրել, հաշտվել կոլեկտիվի հետ՝ հույս ունենալով, որ հետ կվերցնեն 7 միլիոն դրամի պահանջով դատական հայցը, սակայն ապարդյուն։

Վալենտին Խաչատրյանը նշեց, որ դատավորը փոխվել է, հապճեպորեն նոր դատավճիռ է կայացրել, և իրեն տուգանել են մոտավորապես 3-4 մլն դրամի չափով։ Խաչատրյանը 2024 թվականից ի վեր այլևս չի հանդիսանում Պոլիտեխնիկական համալսարանի աշխատակից։ Այս պահին Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, սպասում է դատարանի որոշմանը։

Մեր զրուցակիցն իր հետ տեղի ունեցածի առնչությամբ բողոք է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ՀՀ գիտության և կրթության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին, Արդարադատության նախարարին, ՄԻՊ-ին, իրավապաշտպաններին, դատավորներին։ «Որևէ մեկը պիտի՞ լուծի այս անարդարությունն, ի վերջո, ո՞րն է այդ միակ կառույցը»,- տարակուսում է Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատողը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը