Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 17:00 10-12-2025

Եկեղեցու ստեղծման մասին Փաշինյանի ասածներն անհեթեթություն են. հարցում

Նիկոլ Փաշինյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում պնդել էր, որ Հայ առաքելական եկեղեցին 301 թվականին ստեղծվել է պետության կողմից՝ պետության որոշմամբ։

Այս համատեքստում նա համոզմունք էր հայտնել, որ եկեղեցիներում պետք է հնչի նաև Հայաստանի օրհներգը։ «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10:55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,- գրել էր նա։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ փորձելով հասկանալ՝ ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները առաջարկի վերաբերյալ։

Քաղաքացիներից շատերը հրաժարվեցին կարծիք հայտնել՝ նշելով, որ չեն ցանկանում ներգրավվել քաղաքական քննարկումների կամ պարզապես չեն զբաղվում քաղաքականությամբ։ Մյուսները քննադատաբար էին տրամադրված՝ ընդգծելով, որ չեն ընդունում Փաշինյանի նախաձեռնությունը և անգամ չեն ուզում լսել նրա անունը։ Կային նաև Փաշինյանի կարծիքը կիսողներ:

«Եկեղեցին կոչվում է առաքելական, առաքյալների կողմից է ստեղծվել և ընդհանրապես այդ անհեթեթությունները, որն ասում է, լուրջ չեն։ Այդ ամեն ինչն անլրջություն է։ Ես չեմ հասկանում՝ ինչ նպատակ ունի, դավադիր քայլեր են եկեղեցու դեմ»,- նշեց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է