Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 09-12-2025

Նիկոլն ա բռնություն տարածում. աչքիս գրողն ա` իրա կնգա հետ. հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ ընդգծելով, որ բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։

Նա գրել է․ «Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։ Մենք պետք է նաև գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական և բարոյական բռնության դեպքերը տարբերակելու և գնահատականի արժանանացնելու»։

Սակայն հանրային քննարկումներում Փաշինյանը ԱԺ ամբիոնից բազմիցս է օգտագործել կոշտ և սպառնալի տոնայնություն՝ «վիզ կտրելու», «ԱԱԾ նկուղների»….

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով, ո՞ր քաղաքական գործիչն է ամենաշատը բռնության կոչեր անում»։

Քաղաքացիների մեծ մասի պատասխանները գրեթե չէին տարբերվում։ Տարեց մի պապիկ, ով նշեց, որ Արցախից է, ասաց․ «Խնդիրներն այնքան շատ են, որ չեմ հասցնում ուշադրություն դարձնել»։

Տղամարդկանցից մեկը կարճ պատասխան տվեց. «Բոլորը նույնն են»։

Մեկ այլ անցորդ, անդրադառնալով խորհրդարանական մթնոլորտին, նշեց․ «ԱԺ-ի մթնոլորտը այնքան կեղտոտ է, որ ես աշխատում եմ հեռու մնալ նման կոչերից»։

Առանց ընկճվելու արձագանքեց մի տղամարդ․ «Հիմիկվանները… մարդկանց չեն թողնում հանգիստ ապրել»։

Մեկ կին կարծիք հայտնեց, որ ամբողջ քաղաքական դաշտն ունի նույն վարքագիծը․ «Իրար հավասար են»։

Եվ վերջում մի կին, որը քաղաքականությունից հեռու էր մնացել, ասաց․ «Ես հեռուստացույց չունեմ, չեմ դիտում, հետաքրքիր էլ չի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է