Ավելին 10 ամիս առաջ - 22:06 08-12-2025

«Վազգեն Սարգսյանը չլիներ, ի՞նչ կանեիր, այ գեղացի». Ալլա Լևոնյանը պատասխանում է ասեկոսեներին

Ալլա Լևոնյանը Ամալյա Հովհաննիսյանին տված հարցազրույցում պատմել է՝ ուրախ է, որ եղել է Վազգեն Սարգսյանի ժամանակակիցը և մեկ անգամ առիթ է ունեցել նրա հետ մի քանի րոպե զրուցելու։

«Բանակի պատվին գրեցի «Սպարապետ» երգի երկու քառյակը, հետո եղավ չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը։ Դրանից հետո գրեցի 3-րդ քառյակը և հենց Սպարապետին նվիրեցի։ Նա ասում է, որ մարդկանց երևակայությունը այնքան վառ է. մի տեղ մի բան են լսում կամ մի վերնագիր են կարդում, սկսում են որոշումներ կայացնել ու բերնեբերան տարածել։ Մենք որևէ ուրիշ հանդիպում կամ խոսակցություն չենք ունեցել. այդ մի անգամն եմ ես նրան տեսել՝ կառավարական մի համերգից հետո։

Մեկ-մեկ կարծիքներ են ինձ հասնում, թե Վազգեն Սարգսյանը չլիներ, ես ի՞նչ կանեի. «Վազգենը քեզ բերեց, այ գեղացի»։ Ես միայն հպարտ եմ, որ իմ անունը կապում են Վազգեն Սարգսյանի հետ, բայց իրականում այդպես չէ, էլի։ Ինքս եմ կերտել իմ ճանապարհը։ Երբ սկուտեղի վրա քեզ տալիս են որևէ բան, հեշտացնում են ճանապարհդ, դու դա չես էլ գնահատում։

Ուղղակի բախտավոր մարդ եմ, որ իմ ճանապարհին ինձ հանդիպել են լավ մարդիկ։ Առաջինը կնշեմ Արթուր Գրիգորյանի անունը, որն ինձ նկատեց, գնահատեց և երբեք չպարտադրեց ու չթելադրեց, թե ինչ անեմ»,- նշել է երգչուհին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ