Ավելին 10 ամիս առաջ - 15:25 08-12-2025

Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել 3+3 ձևաչափով հանդիպումը. կարծում ենք՝ հայկական կողմը դեմ չէ. Բայրամով

«Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել 3+3 ձևաչափով հանդիպումը։ Մենք կարծում ենք, որ հայկական կողմը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը, որը հնչեցվել է 2024 թվականին: Մեր առաջարկը մնում է ուժի մեջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ադրբեջանի արտգործնախարարն Արաղչիին ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Երբ ստեղծվեց 3+3 ձևաչափը, նշվեց, որ այս նախաձեռնությունն առաջարկել է Ադրբեջանի նախագահը, և այս ձևաչափի շրջանակներում տեղի ունեցավ երեք հանդիպում: 2024 թվականի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվեց հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանի նախագահությամբ, և նշվեց, որ Հայաստանի հետագա համաձայնությամբ այն նույնպես կանցկացվի այնտեղ:

«Ցավոք, նման համաձայնություն չստացվեց, և հայկական կողմը չհամաձայնվեց դրան: Այժմ իրավիճակը այլ է։ Այս հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով», - հայտարարել է նա։

Բայրամովը նշել, որ Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել հանդիպումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ