Ներքին Միտք 10 ամիս առաջ - 13:43 08-12-2025

Բոլորը հակված են Փաշինյանի առաջարկի դեմն ու կողմը քննարկել, իսկ այն, ինչը պետք է քննարկվի՝ չի քննարկվում

Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կարդում եմ լրահոսում՝ "Օրհներգը պատարագից առաջ հնչեցնելու առաջարկից հետո Փաշինյանը հիմա էլ առաջարկում է դրոշը կախել"։

Նայում եմ ֆեյսբուքյան գրառումները, բոլորը հակված են դրա "դեմն ու կողմը" քննարկել։ Իսկ այն, ինչը պետք է քննարկվի՝ չի քննարկվում։

Փաշինյանն այն տեխնոլոգիայի վարպետն է, որը մարդկանց մշտապես բաժանում է հակադիր ճամբարների։ Նա վերը նշված միտքը չի շրջանառել այն նպատակով, որպեսզի այդտեղ ճշմարտություն դուք փնտրեք։ Նա դա արել է, որպեսզի շարունակի պառակտել հանրությանը։ Իր կողմից վաղուց կիրառվում են "տեխնոլոգիական պարույրներ", որոնք նույն խնդրի շուրջ մի նոր դետալ ավելացնելով՝ խորացնում են մտքերի խճճվածությունը ու հանրության ապակողմնորոշվածությունը։ Երեկ օրինակ նա նույն թեման շահագործելով՝ ասում էր, որ պետությունն է հիմնել եկեղեցին 301 թ․։ Կլինեն բազում մասնագետներ, որոնք դրա հիմնավորումները կարող են տալ, մյուսները կհակադրվեն դրան։ "Պարույրի տեխնոլոգիան" ենթադրում է, որ հիմնվելով կիսաճշմարտությունների վրա՝ չպետք է կանգ առնել մի որեւէ արդյունքի վրա, պետք է խորացնել ապակողմնորոշումը նույն ընթացքի մեջ։ Պետք է ուշադրություն դարձնել, որ դրանից առաջ նա նույն խնդիրը "ծամծմելիս", եկեղեցիներում պետական օրհներգը հնչեցնելու թեման շրջանառեց։ Այսօր, արդեն, դրոշի թեման է բարձրացնում։ Վաղն էլ, օրինակ, կխոսի, որ եկեղեցու վրա պետք է քանդակվի պետական զինանշանը, որպես պետություն-եկեղեցի հարաբերություններն ամրանան եւ այլն։

Սա մեզ մոլորեցնելու համար է, տեխնոլոգիան է այդպիսին։ Չպետք է տրվել դրան, պետք է արժեզրկել ու հումորի դաշտ տանել նրա այդ ձեռնարկումները․․․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»