Ներքին Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 22:30 06-12-2025

Ո՞վ ա շուն սպանում․ ուրեմն բոմժերին էլ պիտի քնեցնեն․ հարցում

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը վերջին ամիսներին դարձել է լուրջ քննարկումների և դժգոհությունների թեմա։

Ըստ կենդանասերերի՝ օրինագծում բացակայում են ամենակարևոր դրույթները՝ ստերջացումը որպես միակ մեթոդի հստակ ամրագրումը, կենդանիների քնեցումը որպես թվաքանակի կարգավորման միջոց արգելելու հստակ դրույթը, հանրային վերահսկողության ապահովումը և համայնքներին անսահմանափակ լիազորություններ տալու կանխարգելումը։ Այլապես այս ամենը վերածվելու է բացարձակ կոռուպցիայի, անգրագիտության և կենդանիների ոչ մարդասիրական վերաբերմունքի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կո՞ղմ եք, որ փողոցային շներին քնեցնեն»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ կողմ չէդրան, որոշներն էլ ասացին, որ շներին հատուկ կացարան պիտի տեղափոխեն։

«Ոչ, միանշանակ ոչ, բացառված է։ Շատ դաժան է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ավելի լավ է շների կացարանում պահեն։

«Չէ, դա սխալ է։ Իմ կարծիքով ավելի ճիշտ ա լինի պրիուտ, որտեղ իրանց հետևելու են, սնունդ են տալու, թող բազմանան, բայց ոչ քնեցնել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դաշատ վատ բան է։

«Չէ, ոչ մի դեպքում։ Դա շատ վատ ա, ուրեմն բոմժերին էլ պիտի քնեցնեն։ Ուրեմն հնարավոր չի ինչ-որ տեղ, որ իրանց պահեն, ոնց մնացած բոլոր երկրներում։ Ո՞վ ա շուն սպանում, դա սպանություն ա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է