Ներքին 10 ամիս առաջ - 21:17 06-12-2025

Արշակ Սրբազանը կալանավորվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Գարեգին Բ

Մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը կալանավորվել է անհիմն և շինծու մեղադրանքով, հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն օդանավակայանում իրեն դիմավորելու եկած քաղաքացիներին:

«Պատվիրյալ արդարադատությամբ նրա համար սահմանվել է 2 ամիս կալանք»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նա նշել է, որ իրենց ուղերձներում և հայտարարություններում բազմիցս կոչ են ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներին:

«Հակառակ ստեղծված կացության՝ նման եկեղեցահալած քաղաքականությամբ մենք որպես Հայրապետ հայոց եկեղեցական Ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ մեր հոգևոր դասի հետ միասին եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել ժողովրդին: Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին մեն կարող պիտի լինենք արդարությունը ճշմարտությունը, սերը, եղբայրությունը որպես բարձրագույն արժեքներ պահել հիմքը հայոց ազգի և այդ արժեքների վրա ստեղծել մեր հայրենիքի լուսավոր ու պայծառ օրը:

Մենք բազմիցս ասել ենք որ դուք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը, ուրեմն հաստատուն մնացեք առ եկեղեցին ունեցած ձեր սիրո նվիրումի և հավարտամության մեջ և Աստծո կամոք մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները և դուրս գալ այս վիճակից»,- դիմել է Վեհափառը «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված քաղաքացիներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով