Մամուլ 5 ամիս առաջ - 08:45 06-12-2025

Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «500 հազար դրամից մինչև 1,5 մլն դրամ են վճարել այն անձինք, ովքեր ցանկանում են դառնալ պատգամավոր, կամ կամ մտնել ՔՊ-ի շարքեր՝ ապա նոր միայն դառնալ պատգամավոր։

Armlur.am-ը համացանցում արված հրապարակումների մոնիթորինգի արդյունքում առանձնացրել է ՔՊ-ի ցուցակում հայտնվելու համար առաջադրված երիտասարդ և նորաթուխ ՔՊ-ականների ցանկը։

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է, ՔՊ-ի 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրվել է 2021 թվականի խորհրդարանական և 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված, սակայն չընտրված Դիանա Սամվելի Ակունցը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում առաջադրել է է նաև Օվսաննա Խաչատրյանը, ով նախկինում եղել է Երևանի ավագանու նախընտրական ցուցակում։

Թեկնածությունն առաջադրել է նաևԱրտաշատի համայնքապետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանը։
Առաջադրվողների ցանկում է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը։

ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր ծառայող Վահե Մելքումյանը ևս առաջադրվել է։
Առաջադրվել է նաև ժամային գրաֆիկով Նիկոլ Փաշինյանի գովքն անող Սիրարփի Եգանյանը։

Համամասնական ցուցակում առաջադրվել է Նելլի Բավեյանը, ով մասնակցում էր նաև ՔՊ վարչության ընտրություններին, սակայն հավաքելով 144 ձայն՝ այդպես էլ չընդգրկվեց վարչության կազմում։ Բավեյանը նաև Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի անդամ է։

Առաջադրվել է Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ Քրիստինե Վարդանյանը։

Համամասնական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրվել է ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հասարակական հիմքունքներով օգնական, ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետ, իսկ այժմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Բագրատ Վարդանյանը։

Առաջադրվել է նաև Միասնական սոցիալական ծառայության պետի օգնական Անժելա Մաթոսյանը։

Փարաքար համայնքի չընտրված և ՔՊ-ի ընտրությունները տապալած Լյուդվիգ Գյուլնազարյանը ևս առաջադրվել է:

Առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի անդամ, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը։

ՔՊԿ Նաիրիի տարածքային կառույցի անդամ Քրիստինե Մանուկյանը նույնպես առաջադրվել է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Չարենցավան ՏԿ-ի խորհրդի անդամ, Չարենցավանի ավագանու անդամ, խմբակցության քարտուղար Բաբայան Նարեկը ևս առաջադրվել է համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։

Առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոն ՏԿ խորհրդի վերահսկող Էլլադա Մանուկյանը։

Հարկ է նշել՝ մեր ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք, որ Ազգային ժողովի և այլ կառույցներում ՔՊ-ի մասնագետներն ու փորձագետները, որոնք երբեք աչքի չեն ընկել որեւէ նշանակալի գործունեությամբ, նույնպես առաջադրվել են ցուցակում ընդգրկվելու նպատակով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կուսակցության նախընտրական ցուցակը ձեւավորելու գործընթացի մեկնարկի մասին։ ՔՊ ցուցակում հայտնվելու համար մասնակցության վճարը սահմանվել էր՝ կուսակցության անդամների համար 500 հազար դրամ, իսկ ոչ անդամների համար՝ 1,5 միլիոն դրամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան