Ներքին Միտք 10 ամիս առաջ - 15:45 05-12-2025

Իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բռնաճնշումները երկսայր սուր են։

Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով անխուսափելիորեն բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը։ Այսօր Հայաստանում ձևավորված վախի միջավայրը իրական է․ մենք բոլորս ունենք ծանոթներ, նույնիսկ հարազատներ, ովքեր վախենում են անգամ սոցցացներում գրառումներ հավանել, վախենում են ընդդիմության հետ ասոցացվելուց, որովհետև իրենցից յուրաքանչյուրն անձնապես գիտի մեկին ում աշխատանքից հեռացրել են ընդդիմադիրի գրառում հավանելու, հետապնդել են հավաքներին մասնակցելու համար։ Աշխատանքից ազատումներ, ճնշումներ՝ սա ոչ թե մեկ-երկու դեպքի շարան է, այլ մեթոդ և փաստ, որի հետ պետք է հաշվի նստել։

Բայց այստեղ կա նաև մեդալի հակառակ կողմը։ Այսպիսի քայլերով իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը։ Ճնշումները կուտակում են ոչ թե հնազանդության, այլ ատելության պաշար։ Այդ պաշարը քաղաքական ուժ է դառնում այն պահին, երբ մարդիկ տեսնում են, որ իրենց մասնակցությունը կարող է արդյունք տալ։

Սա հենց այն կետն է, որտեղ մեր ամենամեծ մարտահրավերը դառնում է հուսալքության հաղթահարումը։ Մարդկանց ցույց տալը, որ իրավիճակից դուրս գալու ճանապարհը գոյություն ունի, և այն անցնում է իրենց մասնակցությամբ։ Քանի դեռ նրանք մասնակցությունից հրաժարվում են, իշխանության հաշվարկը աշխատում է՝ փոքրամասնության կազմակերպված ռեսուրսը հնարավոր է ներկայացնել որպես «ժողովրդի կամք»։
Վաղարշապատի օրինակը դրա վառ ապացույցն էր։ Մոտ 40 տոկոս մասնակցության պարագայում ՔՊ-ի մոտ 20 տոկոս ձայները վերածվեցին 48 տոկոսի։

Իշխանությունը դա մեկնաբանեց որպես «լիակատար վստահություն»՝ դրանից հետո էլ ավելի սանձարձակ քայլեր կատարելով։ Մինչդեռ հենց Վաղարշապատում ՔՊ-ին ձայն տվածների մեծ մասը, վստահ եմ, համաձայն չէ այսօր կատարվողի հետ։ Իսկ չմասնակցածների մեջ գերակշիռ են նրանք, ովքեր ընդհանրապես չեն ընդունում տեղի ունեցողը, բայց չեն հավատացել, որ իրենց մասնակցությամբ հնարավոր էր կանխել արդյունքը։
Մինդեռ մի քանի տոկոս մասնակցության տարբերությունը կարող էր արմատապես փոխել այս պատկերը։
Ուրեմն իրական մարտահրավերը մարդկանց ներգրավվածության խնդիրն է։ Մեր խնդիրն է, բացատրել, որ մասնակցությունն է իրական պատասխանն այս բռնաճնշումներին, իրենց ներկայությունն է կասեցնում իշխանության վերարտադրության մեխանիզմը։

Երբ մասնակցությունը կա, իշխանության այս ողջ մարտավարությունը փլվում է։ Սա է առանցքային ճեղքման կետը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի