Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:30 04-12-2025

Արշակ Սրբազանը ձերբակալվեց, Փաշինյանը խոստովանեց, Աննա Հակոբյանը հետամուտ կլինի․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 4-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը մասնակցում է այն պատարագներին, որտեղ Վեհափառի անունը չի հնչում։ Փաշինյանը նշել է, որ իր այս խնդրանքը հոգևորականների հասնում է տարբեր ուղիներով, այդ թվում՝ ԱԱԾ-ի աշխատակիցների կամ ծանոթների միջոցով։ «Մի դեպքում կարող է ծանոթ լինել, կարող է ԱԱԾ աշխատող լինել, բարեկամ լինել, կարող է իմ օգնականը լինել․․․ կախված է նրանից՝ ով ում ճանաչում է, ում հետ կապ ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտնրը կապ ունեն այնքանով, որքանով՝ որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է»,- հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է, որ ԱԱԾ աշխատակիցներն ասում են քահանաներին, որ չհնչեցվի կաթողիկոսի անունը։ «Այնպես չէ, որ քահանաները պետական մարմինների հետ միայն իմ՝ պատարագի գնալու առիթով են շփվում, բազմաթիվ այլ առիթներ կան, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստից», - նշեց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե, իբր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Վեհափառի ներկայությունը, ում նա կրկին ավազանի անունով է դիմել։ Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ բարձրացած աղմուկի մասին հարցին, Փաշինյանն ասել է. - «Կարծում եմ՝ աղմուկն առողջացնող է, ժողովրդավարական երկրները չպետք է աղմուկից ու հրապարակային քննարկումներից խուսափեն»:

Հայ առաքելական եկեղեցու 27 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել՝ իրենց հավատարմությունը հայտնելով Կաթողիկոսին: «Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որեւէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական-ժողովական իրավասու մարմինների միջոցով՝ համաձայն մեր Սուրբ Եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի», - նշված է հայտարարությունում։ Բարձրաստիճան հոգևորականները «անհանդուրժելի և դատապարտելի ենք նկատում Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը»: «Վստահ ենք, որ մեր Սուրբ Եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական, խմբային կամ այլ շահերից եւ ամրապնդվելու են սիրո հաղորդության, ճշմարտության եւ արդարության ճանապարհով: Համոզված ենք, որ մեր եպիսկոպոսաց համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք ի շահ մեր Սուրբ Եկեղեցու», - ասված է հայտարարությունում: Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու 10 հոգևորականներ էլ հայտարարություն էին տարածել, որով կոչ էին անում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կամովին հանգստյան գնալ:

«Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է, թե 2018 թվականին ինչ 3 խորհուրդ է տվել Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին։ Զուրաբյանի խոսքով՝ Տեր–Պետրոսյանը նախևառաջ խորհուրդ է տվել հրապարակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ստացած Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին փաստաթուղթը՝ շեշտելով, որ դա կօգնի հետագայում ավելի հեշտությամբ լուծել կարգավորման հետ կապված հարցերը, բացի այդ բոլորը կտեսնեն, թե ինչ ժառանգություն է ստացվել։ «Տեր–Պետրոսյանն այդ բանն արել էր նաև 2007 թվականին Նա հրավիրել էր ամերիկյան դեսպանին, ասել էր՝ անկախ նրանից, թե ով կդառնա նախագահ 2008 թվականին՝ Սերժ Սարգսյանը, թե ես, ճիշտ կլինի, որ Մադրիդյան սկզբունքները հրապարակվեն, ֆիքսվի, որ դա պաշտոնական բան է, որից հետո նոր նախագահին ավելի հեշտ կլինի կարգավորման ուղղությամբ գնալ։ Եվ արեցին, առաջին անգամ հրապարակվեցին Մադրիդյան սկզբունքները 2007թ․ դեկտեմբերին՝ հանդիպումից հետո»,- նշեց Զուրաբյանը։ Նրա խոսքով՝ միայն 2020թ․ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Կրակովյան փաստաթուղթը։ Առաջին նախագահի երկրորդ խորհուրդը վերաբերել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նա նշել է, որ Փաշինյանը խաթարել է հարաբերությունները ՌԴ-ի հետ և անվստահելի է դարձել նրանց համար։ «Ռուսաստանի հետ պետք է սիստեմային աշխատել՝ նախարարությունների միջոցով, տարբեր ուղիներով, գնա, այդ հարաբերություններն ավելի լուրջ աշխատանքային մակարդակի վրա բարձրացրու»,- ներկայացրեց Զուրաբյանը։ Նախագահի երրորդ առաջարկ-խնդրանքն էլ վերաբերել է Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելուն, ինչը ևս Փաշինյանը մերժել է։ Զուրաբյանը հավելել է նաև, որ Տեր-Պետրոսյան-Փաշինյան հանդիպումն այնքան կեղծ ձևով է ներկայացվել փաշինյանական կողմից, որ ՀՀ առաջին նախագահը դրանից հետո հրաժարվել է նոր հանդիպում ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»