Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 21:01 16-12-2025

Միքայել Սրբազանը հիվանդանոցում է, Աննա Հակոբյանը աջակցում է, ծառայությունը կրճատվեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 16-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Երեկ Աջապահյանի գործով նիստում, Շիրակի թեմի առաջնորդն ասել էր, որ վիրահատության թույլտվություն է ստացել: Ավելի վաղ քրեակատարողական բժշկության կենտրոնն առաջարկել էր սրբազանին վիրահատել պետության հաշվին իրենց առաջարկած հիվանդանոցում, բայց արքեպիսկոպոսը պնդել էր, որ իր բժիշկն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, այնտեղ էլ մտադիր է վիրահատվել: Երկու տարվա ազատազրկման դատապարտված Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար, մեղքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում:

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրառմամբ Պարույր Սևակի քանդակի շուրջ բարձրացած աղմուկին ու քննադատություններին և իր աջակցությունը հայտնել քանդակագործ Լևոն Թոքմաջյանին։ Նա այս համատեքստում հրապարակելով համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի նկար և գրել. «Լուսանկարներում համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների գործեր են։ Մի մասը ինքնանկարներ, որտեղ նրանք գրեթե անճանաչելի են, կամ առավելագույնս տձեւ եւ տգեղ, մյուս մասը՝ քանդակներ են, կոմպոզիցիաներ։ Մեկը վերնագրված է «Ընտանիք», մյուսը՝ «Քայլող մարդը», երրորդը՝ «Մարդը շարժման մեջ», չորրորդը՝ «Թագավորն ու թագուհին» եւ այլն։ Բոլորը տձեւ են, տգեղ, անհասկանալի։ Որեւէ մեկը հնարավոր չէ նույնականացնել մեր՝ ոչ արվետագետներիս աչքին հասանելի օբյեկտների հետ։ Մարդ ասելով մենք տեսնում ենք մեզ ծանոթ ֆիսզիկական կառուցվածքով մարդ, քանդակագործը տեսնում եւ ստեղծում է անհասկանալի լղար երկար մի բան։ Պաբլո Պիկասո ասելով մենք պատկերացնում ենք մեզ նման մարդ, ինքը իրեն պատկերում է մարդու եւ գորիլայի միջեւ մի բան։ Ինչու, որովհետեւ նա այդ պահին ստեղծում է ոչ թե սեփական դեմքը, այլ «մահվան հետ հանդիպումը»։ Ըստ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Լևոն Թոքմանջյանը, ուրեմն, քանդակել է ոչ թե Պարույր Սեւակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը, այնպես ինչպես ինքն է դա տեսնում և ինչպես մենք դա չենք տեսնում։«Դրա համար էլ Լեւոն Թոքմանջյա’նն է քանդակագործը, իսկ մենք՝ ամենքս, մեր գործին ենք, եւ, կարծես թե, արվեստից, նկարչությունից ու քանդակներից շատ բան չենք հասկանում։ Եթե հասկանայինք, ստորեւ բերված արվեստի գործերի համաշխարհային հռչակի գաղտնիքն էլ կհասկանայինք։ Բայց սրանք բոլորը մեր աչքի համար տգեղ, տձեւ եւ անհասկանալի բաներ են, որոնցից ոչ մեկում մարդը ինքն իրեն նման չէ, եւ առհասարակ մարդու էլ նման չէ»,- գրել է Հակոբյանը:

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի հունվարից կտևի ոչ թե 24, այլ 18 ամիս։ Ազգային ժողովն ընդունեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծն ընդունվեց 65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ։ Նշենք, որ իշխանությունը որոշել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել պայմանագրային ծառայության աճի հաշվին: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ավելի վաղ ասել էր, որ ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Հիշեցնենք` ի սկզբանե նախատեսված էր այս փոփոխությունը կյանքի կոչել 2026–ի ամառային զորակոչից, բայց հոկտեմբերի 21–ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փոփոխությունն ուժի մեջ կմտնի արդեն հունվարի 1–ից։ Որոշ փորձագետներ կարծում են, որ սա ՔՊ–ի կողմից արված նախընտրական քայլ է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով