Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 04-12-2025

Փաշինյանը թող աշխատածս փողերը վերադարձնի, չեմ կարում բուժման գնամ․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ անգամ է հայտարարել՝ «ապօրինի ծագման գույքը անպայման վերադարձվելու է պետական բյուջե»։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․ «Հավատո՞ւմ եք, որ Փաշինյանը բոլոր ապօրինի գույքերը վերադարձնելու է»։

Պատասխանները հակասական էին։

Մեծահասակ տղամարդը, ով առաջինը համաձայնեց պատասխանել, կարճ ու սուր ձևակերպեց․ «Ես այս աշխարհում ոչ մեկին ու ոչնչի չեմ հավատում»։

Մեկ այլ տղամարդ ասաց. «Աստված գիտի»։

Մի անցորդ քննադատորեն վերաբերվեց հարցին․ «Չեմ հավատում, որովհետև սաղ Հայաստանը ստի մեջ խրված ա։ Ո՛չ վստահում եմ Փաշինյանին, ո՛չ էլ հավատում եմ, որ ինչ-որ լավ բան կփոխվի ժողովրդի համար՝ չեմ հավատում»,– ասաց նա։

Տարեց մի պապիկ ավելի անձնական խնդիր բարձրացրեց․«Բանկի փողերը թող վերադարձնի… Ես ինվալիդ, չեմ կարողանում գնամ բուժվեմ»։

Արվեստի բնագավառի ներկայացուցիչը հարցին պատասխանեց ավելի զգացմունքային ու փիլիսոփայական տոնով․ «Ինքը հրաշագործ կլինի, եթե անի։ Չգիտեմ՝ ես եմ ռոմանտիկ, թե վարչապետը… Ասում-ասում են, բայց ասել ու անել կա»։

Երիտասարդ տղամարդը հաշվարկված պատասխան հնչեցրեց․ «Ձեր կյանքում 100 տոկոսանոց բան լինում ա՞։ Մաքսիմումին հավատում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել