Ներքին Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 20:31 03-12-2025

Ինչ խաղաղություն. ես շոուներից միայն «Comedy Club»-ն եմ սիրում. հարցում

Քաղաքական դաշտում ակտիվ քննարկվում է այն մասին, թե՝ «2026 թվականին Նիկոլ Փաշինյանին ձայն տալը՝ նշանակում է՝ ձայն տալ խաղաղությանը»։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարց տվել․ «Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ 2026-ին Նիկոլ Փաշինյանին ձայն տալով՝ ձայն եք տալիս խաղաղությանը»։

Պատասխանները միանշանակ չէին․ ոմանք հավատում են խաղաղության խոստումներին, մյուսները՝ բացարձակապես ոչ։

Մի տղամարդ հարցին պատասխանեց հեգնանքով. «Ես շոուներից comedy club-ն եմ շատ սիրում»։

Մեկ այլ անցորդ, ավելի մեղմ տոնով, կարծիք հայտնեց․ «Ես խաղաղությանն եմ ձայն տալիս, երևի…»։ Նրա խոսքով՝ իր համար ամենակարևորը պատերազմի ավարտն է, և եթե իշխանությունը դա երաշխավորի՝ ինքը պատրաստ է աջակցել։

Մի տղամարդ հավելեց. «Եթե ավելի լավը կլինի, իրեն ձայն կտանք, որովհետև ոչ մեկին վստահելու չի»,- ասաց նա։

Սակայն եղան նաև հստակ բացասական գնահատականներ։

Մի կին շեշտեց․ «Ի՞նչ խաղաղություն… անընդհատ մի բան պատահում ա, այդքան մարդ ա զոհվել, այդքան հող ա տվել, ավելի վատ ա լինելու»։ Նրա համոզմամբ՝ խաղաղության մասին խոստումները իրական կյանքում չեն երևում։

Մեկ այլ տղամարդ հարցին պատասխանել չցանկացավ՝ ասելով․ «Գաղտնիք ա, չեմ կարող ասել»։

Անցորդներից մեկը նշեց, որ իր համար կարևոր է ոչ թե խոստումը, այլ արդյունքը․ «Ով կարա նենց ղեկավարի, որ ինչ տարել են՝ հետ բերեն, թող նա էլ լինի»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է