Ներքին 10 ամիս առաջ - 17:03 03-12-2025

Սարսափելի է պատկերացնել, որ նա հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի բանագնացն է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երեկվանից նիկոլական քարոզիչները լծվել են Փաշինյանի վրայից արյունաբեր դավաճանի խարանը մաքրելու գործին։

Անիրատեսական, անիմաստ զբաղմունք, քանզի բանակցային փաթեթների երեկվա հրապարակումից հետո նրանց դավաճանությունը դառը, բայց պարզ ճշմարտություն է։

Սրանց քարոզչության հավաքական կերպարը սույն երիտասարդն է՝ դատարկ, ապուշ խոսույթով և պրիմիտիվ «սրամտություններով»։

Նա չգիտի անգամ, որ հերձում են դին, ողջ մարմինը, ոչ թե առանձին-առանձին մարմնամասերը, այդ թվում՝ նրան այդքան ինքնաոգևորող։

Ավելին, ես հերձել եմ և հերձելու եմ սրանց ստերը՝ անընդմեջ և անընդհատ։
Ու, հա, սարսափելի է պատկերացնել, որ բացի ԱԺ-ում տափակ հումորներ և դատարկ ստեր խոսելուց, նա նաև հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի բանագնացն է։
Իսկ նրանց բանակցային կռուտիտներին կանդրադառնամ լրացուցիչ»:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին