Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:24 11-10-2022

Հայ մայրերին պատերազմը չկանխելու մեջ մեղադրելուց ավելի մեծ անբարոյականություն անհնար է պատկերացնել

Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը կրկին անդրադարձել է իր գործունեությանը՝ սկսած 2018 թվականից։ Ֆեյսբուքյան իր էջում հիշել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը և խոսել դրա ձախողման մասին՝ մասնավորապես նշելով, որ հայ մայրերին մեղադրում է պատերազմը չկանխելու մեջ, ինչը բուռն քննադատության արժանացրեց վարչապետի տիկնոջը համացանցում։

Թե ինչու է նմանատիպ գրառումներ կատարում Աննա Հակոբյանը, քանի որ այն ոչ առաջինն էր, ոչ էլ՝ վստահաբար վերջինը, Oragir.news-ը զրուցեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Իրական անբարոյականություն․ հազարավոր զոհեր ունեցող, հազարավոր վիրավորներ ունեցող երկրի վարչապետի կինը նման գրառումներ անելով փորձում է սեփական պարտության, ոչ խաղաղասիրության պիտակը կպցնել ժողովրդի վրա, որն ամեն անգամ թշնամու սադրանքներին դիմագրավել է իր զավակների թափած արյան շնորհիվ։ Կարծում եմ՝ դրանից ավելի մեծ անբարոյակլանություն անհնար է պատկերացնել, պատրաստ եմ անձամբ ուղիղ եթերով ձեր նշած անձին բացատրել, թե ինչու չաշխատեց իր խաղաղության օրակարգը, և եթե հարցնում է, թե ինչու է առհասարակ նման գրառումներ անում, կարծում եմ՝ որ մենք ականատեսն ենք հերթական դրվագին, երբ սեփական գործողությունների մեղքը ընտանիքի տարբեր անդամները փորձում են բարդել բոլորի վրա՝ բացի իրենցից։ Մարդիկ առաջնորդվում են «ամեն շահ՝ իրենց և զրո պատասխանատվություն» սկզբունքով։ Ես՝ որպես զինվորական ընտանիքի անդամ ունեցող մարդ, և հազարավոր հայեր կարող են վերոնշյալ տիկնոջը տարբեր ձևաչափերով ասել, և ընդհանրապես ասել, որ իրենց բերած խաղաղության օրակարգը ոչ այլ ինչ է, քան նոր ցեղասպանության օրակարգ, և դեռևս երկրում կան արժանապատվություն ունեցող և ապրել ցանկացող մարդիկ, ովքեր ամեն ինչ անելու են, որ Էրդողան-Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված նոր ցեղասպանության օրակարգը տապալվի։ Նրան միայն դա իմաստ ունի փոխանցել»։

Հիշեցնենք, որ վարչապետի կինը նաև 2020թ․ խաղաղության իր կոչը հասցեագրել էր ոչ միայն հայ կանանց, մայրերին, այլ ադրբեջանցի։ Ավելին, նաև այլ պետություններ, միջազգային կազմակերպություններ ներկայացնող հեղինակավոր կանանց էր դիմել՝ նշելով. «Ադրբեջանցի մայրերը, ի վերջո, պետք է մի հարցի պատասխան փնտրեն` իրենց որդիների արյունը հայրենիքի համա՞ր է հոսում, թե՞ բռնապետական իշխանության երկարակեցության»։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին