Ներքին Միտք 7 ամիս առաջ - 23:47 02-12-2025

Հրապարակված բանակցային փաստաթղթերում առնվազն երեք պահ չեղարկում է իշխանության ինքնաPR-ի փորձը. Վահե Հովհաննիսյան

Հրապարակված բանակցային փաստաթղթերն ի վնաս Փաշինյանի են: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Պատահականություն էր, թե ոչ, բայց բանակցային տասնամյակների պատմությունը իշխանությունները հրապարակեցին այն օրը, երբ ԵՄ Գերագույն հանձնակատար Մարթա Կոսը հայտարարում է, թե ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ TRIPP-ին հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Այն TRIPP-ի, որն անցնում է բացառապես Հայաստանի տարածքով, ու բանակցություններում Հայաստան չկա։ Ի՞նչ է բանակցում մեր տարածքի մասին Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Հրապարակված բանակցային փաստաթղթերում առնվազն երեք պահ չեղարկում է իշխանության ինքնաPR-ի փորձը.

1. Բացակայում է Քի-Վեսթը, որը ենթադրում էր Արցախի հարցի պատմական շահավետ լուծում։ Այդ փաստաթղթով Արցախը դառնում էր Հայաստանի մաս, Լաչինի 40 կիլոմետր լայնությամբ պաշտպանված միջանցքով միանում էր Հայաստանին, իսկ Մեղրիով հնարավոր ճանապարհը, ըստ այդ փաստաթղթի, բոլոր առումներով մեզ ավելի շահեկան էր, քան՝ անհասկանալի հեռանկարով TRIPP-ը։ Այս առումով 2-րդ նախագահի վաստակն անհնար է թերագնահատել։

2. Մյուս դրվագը Ս. Սարգսյանի հայտնի նամակն էր ՌԴ նախագահին։ Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե իշխանությունն ինչու է սա հրապարակել։ Իր շահը ո՞րն է։ Ավելի գրագետ, իրավիճակի բոլոր նրբությունները հաշվի առնող, ավելի ճշգրիտ ձևակերպումներով և սեփական պետության կարմիր գծերը հստակ ֆիքսող ձևակերպումներ դժվար է գտնել։

3. Եվ, ի վերջո, երրորդը. վերջապես պաշտոնապես հրապարակվել է 2019թվականին համանախագահների առաջարկած բանակցային փաստաթուղթը, ու չի հրապարակվել հայկական կողմի պատասխանը՝ հաստատելով միասնական ընդդիմության մեղադրանքն այն մասին, որ Փաշինյանը փաստացի հրաժարվել է այդ փաստաթուղթը քննարկելուց։ Ինչը և բերեց այսօրվան։

Մեծ հաշվով, ցանկացած բանակցված փաստաթուղթ կարող է լինել քննարկման առարկա, քննադատության և հարցերի առարկա, բայց դրանք բոլորը ենթադրում էին հայկական Արցախ, բացառում էին հազարավոր զոհերը և ազգային նվաստացումը։

Իսկ «Արցախը Հայաստան է և վերջ» ու «Արցախը Ադրբեջան է ու վերջ» ասելու համար բանակցել պետք չէր։ Պետք էր պարզապես ձախողել բանակցությունները, ինչը և արվեց՝ մեզ տանելով պատերազմի ու պարտության»:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել