Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:36 02-12-2025

Նիկոլը իր ձեռքով փոշիացրեց ևս մի խաղաթուղթ. պարզ գրված է, որ նա Արցախյան հիմնահարցի շուրջ ստում էր 7 տարի. Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան ի էջում գրում է.

«Դե ինչ, նիկոլը իր ձեռքով փոշիացրեց ևս մի խաղաթուղթ։ Վերջապես հրապարակեց 2019-ի բանակցային փաստաթուղթը, որտեղ պարզ, հասկանալի լեզվով գրված է, որ նիկոլը Արցախյան հիմնահարցի շուրջ ստում էր 7 տարի։

Ստում էր, երբ ասում էր, որ նախկինում բանակցվել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին։

Ստում էր, երբ ասում էր, որ Արցախը հանձնված էր արդեն մինչև իր գալը։

Ստում էր, երբ ասում էր, որ Շուշին բանակցային սեղանին դրված պահանջ է եղել։

Ստում էր, երբ ասում էր, որ 2019-ին որևէ թուղթ չէր բանակցվում։

Ստում էր, երբ ասում էր, որ պետք է ժողովրդին ներկայացներ իրավիճակը և միասին որոշում կայացվեր։

Ու էսպես երկար կարելի է շարունակել թվարկել։

Իսկ իրականում նիկոլն է Պրահայում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում և դա պատմական փաստ է, ինչի արդյունքում մենք ստացանք նույնիսկ ամենավատ բանակցային փաստաթղթից ավելի սարսափելի իրականություն՝ Արցախ առանց հայերի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում