Ներքին 7 ամիս առաջ - 18:55 02-12-2025

Նոնսենս է․ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ կառավարության հրապարակած փաստաթղթերի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նոնսենս է համարում «Հայկական ժամանակ»-ի` երբևէ բանակցային փաստաթուղթ չեղած հոդվածը Քի Վեսթի փաստաթղթի փոխարեն հրապարակելը։

Միկոյանն իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

ՀՀ կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ։ Կառավարության հրապարակած փաստաթղթերում բացակայում է 2001թ. ապրիլին Քի Վեսթում քննարկված փաստաթուղթը (այդ ժամանակ նախագահը Քոչարյանն էր. խմբ), ըստ որի` Լեռնային Ղարաբաղն անցնում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանում էր Մեղրիի մարզով տրանսպորտային միջանցքի ինքնիշխան իրավունք։ Սակայն հետագայում Բաքուն մերժեց այդ տարբերակը։

Միկոյանի խոսքով` վերջին փաստաթուղթը, այն է` 2019 թվականին ներկայացված միջնորդների առաջարկությունների փաթեթը, ամբողջությամբ բացահայտում է պատկերը` վարչապետը հրաժարվել է հայկական կողմի համար շահավետ փաստաթղթից, և դա, ի վերջո, աղետի հանգեցրեց։

Նշենք, որ առաջարկները ներառում էին հայկական կողմի համար համեմատաբար բարենպաստ այնպիսի լուծումներ, ինչպիսիք են Քարվաճառի և Լաչինի նկատմամբ վերահսկողության պահպանումը մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման վերաբերյալ հանրաքվեի անցկացում, Հայաստանին Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի կարգավիճակի ամրագրումը, Բաքվին փոխանցվող 5 շրջաններում ադրբեջանական զինված ուժերի տեղակայման անթույլատրելիությունը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք էր ստանում հանրաքվեի միջոցով, որի արդյունքները կճանաչվեին միջազգային հանրության կողմից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել