Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:23 02-12-2025

Ու էս ողորմելի փաթեթային մանիպուլյացիայի անունն էլ դրել են՝ փաստաթղթեր ենք հրապարակել

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թե բա՝ «Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։

Ու էն որ կեսը Կազիմիրովի կայքից են վերցրել, կեսը ԵԱՀԿ կայքերից։ 1999 թվականի Մեղրիի տարբերակը՝ 2008 թվականի ՀԺ-ում հրապարակվածն են արտատպել, իսկ որպես նախաբան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի 2008-ի ելույթից մեջբերումներ․․․ Ու ԱԺ-ում 2018 թվականի Սերժի ելույթից մի հատված։

1994 թվականի զինադադարի եռակողմ պայմանագիրն ո՞ւր ա։ 1995 թվականի ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունն ո՞ւր ա, որով Ղարաբաղը վերահաստատվում ա որպես բանակցությունների լիիրավ կողմ։
Լիսաբոնի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի կողմից կիրառված վետոյի հայտարարությունն ո՞ւր ա։
Քի-Վեսթի բանակցվածն ո՞ւր ա։ Պրահյան գործընթացն ո՞ւր ա։

Էս բոլորի վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական պատասխաններն ո՞ւր են։
Էն ձեր անձնական օգտագործման բաներն էլ մինչև հիմա պնդում էին, թե 2019-ի առաջարկները միայն ռուսներինն էին, ՄԽ-ինը չէին․․․

Բա 44-օրյա պատերազմի օրերին պատերազմը կանգնեցնելու առաջարկներն ո՞ւր են։
Բա 2018-ից հետո Նիկոլի պաշտոնական պատասխաններն ո՞ւր են։ Չկա՞ն։ Բա հրապարակային ելույթների հատվածները կցեք, ոնց Սերժինն եք կցե․ «սեփական կետից եմ բանակցում», «ինչ ուզում, այն էլ բանակցում եմ», «Լավրովը թող հասկանա, որ իրավիճակ ա փոխվել», «երբ ուզենամ՝ կվերադառնամ Սերժի թողած բանակցային ժառանգությանը»․․․․

Մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո, մինչև Ղարաբաղի հայաթափումը, Նիկոլը ոչ մեկին նամակ չի գրե՞լ, պայմանավորվածություններ չի ունեցե՞լ, առաջարկներին չի արձագանքե՞լ։ Բա հրապարակային հայտարարությունները կցեք․ «Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա», «Արցախում ապագա կա՛», «անջատում՝ հանուն փրկության»․․․

Ու էս ողորմելի փաթեթային մանիպուլյացիայի անունն էլ դրել են՝ փաստաթղթեր ենք հրապարակել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում