Ներքին Արտաքին Միտք 10 ամիս առաջ - 14:32 30-11-2025

Ադրբեջանը «նկատել» է՝ Փաշինյանին միացած եպիսկոպոսների շարքում է Արցախի թեմի առաջնորդը, և դարձրել «խաղաղասիրությանը» կասկածելու փաստարկ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ադրբեջանական պրոպագանդան «նկատել» է, որ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսների շարքում է Արցախի թեմի առաջնորդը:

Ընդ որում, ոչ միայն նկատել են, այլ նաեւ դարձրել Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրությանը» կասկածելու փաստարկ, առ այն, թե՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողն ինչպե՞ս է «ճանաչում» Արցախի թեմի առաջնորդ հասկացությունը:

Իհարկե մեղմ ասած փաստ չէ, որ Նիկոլ Փաշինյանը «ճանաչում» է Արցախի թեմ եւ թեմի առաջնորդ հասկացությունը՝ ի դեմս իրեն միացած Տեր Վրթանեսի: Նիկոլ Փաշինյանի համար այս դրվագում Տեր Վրթանեսը ընդամենը իրեն միացած բարձրաստիճան հոգեւորականների վիճակագրական միավոր է:

Բայց, Ադրբեջանը, ինչպես միշտ, աշխատում է շատ հմուտ, հետեւողական, դետալային: Անմիջապես «որսացել» են փաստն ու դարձրել այն Նիկոլ Փաշինյանի դիմացը դնելու փաստարկ: Մեծ հավանականությամբ, նրանք կզարգացնեն այդ «փաստարկը» եւ կվերածեն արդեն Արցախի թեմի հետ կապված քաղաքական պահանջի, որի տողատակում գուցե կկառուցեն նաեւ մի սխեմա, ըստ որի՝ պաշտոնական Երեւանին կթելադրեն անելիքներ, որոնք կլեգիտիմացնեն Արցախում հայկական դավանական-պատմամշակութային ժառանգության նկատմամբ 2020-ից ի վեր վարվող պետական վանդալիզմը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում