Ներքին Միտք 9 ամիս առաջ - 14:23 30-11-2025

Որքան խղճալի վիճակում են այն կեղծ հոգևորականները, ովքեր եկեղեցական կանոններ են խախտում, և հավատավոր ժողովուրդն է սրբագրում նրանց խոսքերը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Վստահ եմ` Նիկոլը հաճույք է ստանում և´ կեղծ պատարագներ բեմադրելուց, և´ իր քմահաճույքների գերի դարձած կեղծ հոգևորականների` սեփական ոտքերի տակ գալարվելու փաստից:

Որքան ստորացված և խղճալի վիճակում են այն կեղծ հոգևորականները, ովքեր եկեղեցական կանոններ են խախտում, պատարագը պատշաճ կարգով չեն մատուցում և հավատավոր ժողովուրդն ինքն է տեղում սրբագրում նրանց խոսքերը:

Պետք է արժանին մատուցել այն անձանց, ովքեր անտարբեր չեն Եկեղեցում հրահրված այս խարդավանքներից ու իրենց խոսքով և կեցվածքով ճշմարտությունը պաշտպանելու գործառույթ են ստանձնել:

ՀԳ. Հատուկ հարգանքի են արժանի նաև այն լրագրողները, ովքեր իշխանության բերած թշնամության մթնոլորտում իրենց մասնագիտական պարտքն են կատարում և իրականությունը մատուցում»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու