Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 16:06 28-11-2025

ՔԿՀ պետի տեղակալի որդին պատահական է հայտնվել անչափահասի ծեծի վայրում․ պնդում է համայնքապետը

Զորական համայնքի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ Ալենը հիմա իրենց հետ է, իսկ տեսանյութում հիշատակվող երեխաներն արդեն եկել են, զղջացել և պատրաստ են օրենքի շրջանակում պատասխանատվություն կրել։ Նրա խոսքով՝ դեպքի մասնակիցներից մեկը՝ 15 տարեկան անչափահաս, 20 օր է՝ կանալավորված է։

Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ դեպքի բոլոր մասնակիցները նույն համայնքից կամ հարակից գյուղերից են, շփվում են միմյանց հետ, ընկերություն անում, և արդեն հասկացել են իրենց սխալը։

Անդրադառնալով միջադեպի մասին տեղեկացումներին՝ Մարտիրոսյանը նշեց․

«Ալենը այս պահին իմ մոտ է, նրա 18 տարին լրացած է։ Նրանց ընտանիքը 13 տարի մեր գյուղում է ապրել, երբևէ խնդիր չեն ստեղծել, և իրենք էլ ծանր են տարել տեսանյութի տարածումը։ Հայրը Կոթ գյուղից է, մայրը՝ Բերդավանից։ Ընտանիքը բաժանվել է ու հեռացել գյուղից, բայց հաշվառված են մեզ մոտ։ Ալենը հիմնականում տատիկի մոտ է ապրում։ Նա սովորում է քոլեջում, և դեպքին առնչվող երեխաների մի մասն էլ նույն քոլեջից են»։

«Մենք դեպքից շատ ուշ ենք տեղեկացել՝ հիմնականում արդեն տեսանյութի տարածվելուց հետո։ Չէինք իմացել, որ դեպքը այդքան շուտ է տեղի ունեցել։ Մեր երեխաները պատահական են ներգրավվել։ Արդեն դրանից հետո այս հարցով զբաղվել են ոստիկանությունը, քննչականը և դատարանը»։

Հարցին, թե հաստատում է արդյոք, որ ծեծի ենթարկող երեխաներից մեկը «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալն է, համայնքի ղեկավարը պատասխանեց Հա էտ երեխեն պատահական է գնացած եղել։

Հիշեցնենք․ որ երեկ համացանցով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Հետագայում պարզվեց, որ բռնություն ենթարկողներից մի քանիսը Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներն են, իսկ ծեծի ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողից էր, նույնպես զորական համայնքից։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ խափանման միջոցների փոփոխությանը վերաբերող դատական ակտերը Դատախազություն են ստացվել հենց այսօր, և դատախազությունը նախատեսում է ներկայացնել վերաքննիչ բողոք։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը