Ուղիղ եթեր
Ըստ էության 6 ամիս առաջ - 21:30 27-11-2025

Ըստ էության․ Վաշինգտոնյան հռչակագիրը Փաշինյանին ընտրվելու գրին քարտ տվեց, Ադրբեջանին՝ միջանցք

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք քաղաքական գործիչ Անի Սամսոնյանին։

Նրա հետ խոսել ենք Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների, ՔՊ-ի հաղթանակի ու դրա պատճառների, ներքաղաքական գործընթացներում ընդդիմության ազդեցության, Հայաստանի արտաքին քաղաքականականության՝Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղության պայմանագրի ստորագրման, եկեղեցու դեմ արշավի, Վեհափառին ու հոգևորականներին թիրախավորելու, իշխանության կողմից Արցախի հարցի փակման, 2026-ի խորհրդարանական ընտրությունների և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Չնայած 2021 թվականի ընտրություններից հետո մենք անընդհատ լսում ենք, որ ընդիմությունը ասում է հեսա վեց ամիս մնաց իշխանությանը, վեց ամիս, վեց ամսից գնում են, այո և իրենք դա նույնիսկ դա հավատացնում են իրենց մարդկանց, բերան-բերան փոխանցում են դա ու հավատում են, որ հեսա-հեսա կգնա: Եվ արդեն չորս-հինգ տարի է ՔՊ-ին հեսա հեսա ընդդիմությունը ճամփում է և ակնկալիքը լրիվ այլ է»,- ասաց նա։

Ըստ Սամսոնյանի՝ վաշինգտոնյան փաստաթուղթը երեք բան է տվել Հայաստանին։

«Առաջինը դա 10 ամսվա խաղաղություն, որ սահմանին չեն կրակի, մարդիկ կլինեն գոհ, կասեն մենք ունենք խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու համար գրին քարտ և երրորդը բնականաբար դա միջանցք տվեց Ադրբեջանին և Թուրքիային, որը տարիներով հետապնդած պլան էր, ծրագիր էր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․