Մամուլ 7 ամիս առաջ - 08:47 27-11-2025

3 բնակարան, 2 ավտոմեքենա. փոխնախարար Ջումայանը գնում է նոր պաշտոնի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը ազատվելու է պաշտոնից, որը զբաղեցնում է 2021 թվականից ի վեր։ Ջումայանը սովորել եւ մինչեւ 2018 թվականը աշխատել ու գործունեություն է ծավալել Մոսկվայում։ Մի օր էլ Արտակ Ջումայանը եկավ Հայաստան եւ հեղափոխությունից հետո՝ 2019-2021 թվականներին, զբաղեցրեց ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը, ապա 2021 թվականի սեպտեմբերին դարձավ ԱՆ փոխնախարար՝ կատարելու բարեփոխումներ մի շարք ոլորտներում՝ այդ թվում եւ գյուղական պոլիկլինիկաներում։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արտակ Ջումայանը կնշանակվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Իսկ ինչ ունեցվածքով կհեռանա նախարարությունից Ջումայանը.

Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ նախկին փոխնախարարը ունի տարբեր տարիների ձեռք բերված 3 բնակարան (Ջումայանը 3 անչափահաս զավակ ունի)։

Բնակարաններից 2-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են, իսկ մյուսը՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում։

Բնակարանները, հավանաբար, գնվել են 2019 եւ 2021 թվականներին։

2021 թվականին գնած բնակարանը, ըստ հայտարարագրի, արժեցել է 33 մլն 51 հազար դրամ՝ գրեթե 86 հազար դոլար։

Ջումայանը հայտարարագրել է 2 շարժական գույք՝ UAZ եւ Toyota մակնիշի մեքենաներ։ UAZ-ը ձեռք է բերվել 2023 թվականին 480 հազար դրամով։

Հայտարարագրում նշված չէր 2021 թվականին ձեռք բերված Toyota մակնիշի մեքենայի արժեքը։

Արտակ Ջումայանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 315 հազար դրամ։

Հաշվետու տարվա միակ եկամուտը փոխնախարարի աշխատանքի համար ստացված եկամուտն է՝ 14 մլն 416 հազար դրամ։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 437 հազար դրամ, որից 21 մլն 382 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Ջումայանի WhatsApp-ի օգտահաշիվը կոտրել էին, եւ նրա անունից հաղորդագրություններ էին գրվել տարբեր բժշկական կենտրոնների»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ