Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:58 26-11-2025

Փաշինյանին իշխանության են բերել ու պահում են «նախկինները». թավշյա հեղափոխություն կոչվածը քաղաքական թատրոն էր

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Դուրս գալ «նախկիններ-ՔՊ» արատավոր շրջանից

Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել ու իշխանության են պահում «նախկինները»։ Թավշյա հեղափոխություն կոչվածը քաղաքական թատրոն էր, որը բեմադրվել էր դրսի հզոր կենտրոնների հրահանգով՝ Հայաստանի իշխանության միջոցով։

Նիկոլ Փաշինյանի կողմից «նախկիների արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ, հատիկ առ հատիկ» ետ բերելը սուտ է, սուտ է նաև «նախկինների» կողմից Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու խոստումը։

Երկու կողմն էլ դրսից են ղեկավարվում, երկու կողմն էլ ամեն կերպ դիմադրում են քաղաքական դաշտում նոր,․ ուժեղ դերակատարների առաջացմանը։

Եթե Հայաստանը դուրս չգա քաղաքական դաշտը կեղծ նարատիվներով զբաղեցնող «նախկիններ-ՔՊ» արատավոր շրջանից, Հայաստանը որպես պետություն վերանալու է, կամ այն լոկ անունով է լինելու պետություն, իրականում՝ փուչ, անուժ, դրսին ենթակա տարածք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ