Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 22:34 26-11-2025

Գյումրեցուն քաղաքական շոուներն ու ինտրիգները չեն հետաքրքրում. «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորվելուց հետո` նոյեմբերի 11-ի ավագանու նիստը չկայացավ. ՔՊ-ն քվորում չապահովեց։ Հաջորդ ավագանու նիստի օրը դեռևս հայտնի չէ, բայց ավագանու կազմում փոփոխություններ են։

Մեկ շաբաթվա ընթացքում 2 ավագանու անդամ մանդատից հրաժարվեց, կային նաև անդամներ, ովքեր ցուցակից դուրս գալու դիմումներ են ներկայացրել։

Oragir.News-ի հետ զրույցում Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն ասում է. «Այս պահի դրությամբ ընդդիմությունը իր մանդատները համալրել է, կարծում եմ, որ բոյկոտի խնդիր չենք ունենա»։

Լիզա Գասպարյանը, անդրադառնալով նախորդ ավագանու նիստի չկայանալու վերաբերյալ ՔՊ-ականների մեղադրանքներին, ասում է. «Բոլորը տեսան, որ նիստը չկայացավ նաև ՔՊ-ի ներկա չգտնվելու պատճառով։ Նիստեր կարող են չկայանալ, բայց դա էլ ողբերգություն չէ։ Այնպես որ ամեն բան պետք է նորմալ դիտարկել քաղաքականության մեջ, հոգ չէ։ Հաջորդ նիստը կկայանա և այն բոլոր հարցերը, որոնք քաղաքին են վերաբերվում բոլոր որոշումները կկայանան։ Այն որ ՔՊ-ն կորոշի` գալ, թե չգալ դա արդեն իր որոշման տիրույթում է»։

Գյումրիի ավագանիների աշխատանքից խոսելով՝ նա ասում է. «Ես լավ կլինի խոսեմ մեր խմբակցության աշխատանքային քաղաքականությունից։ Մենք մտել ենք շենք և ասել ենք, որ որպես կառուցողական ընդդիմություն, մենք եկել ենք աշխատելու, իրապես եկել ենք աշխատելու։ Մենք շարունակում ենք տեմպով, մեր ձեռագրով, մեր ձևաչափով աշխատել։ Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ գոնե մեր խմբակցությունը ինչ լավ ծրագիր, գաղափար ունեցել է փորձել ենք բավականին երկար աշխատել այդ ծրագրի և գաղափարի լոբբինգն անել և ստանալ։ Մենք ահռելի աշխատանք ունենք արած, որի մասին համեստորեն լռում ենք։ Մենք փորձում ենք հանուն քաղաքի աշխատել, իսկ իրենք հանձնաժողովների աշխատանքների ժամանակ մատնանշում են, որ իրենց շահը Գյումրին է, իսկ թե ընդհանուր մեծ նիստերի ժամանակ քաղաքական ինչ ենթատեստերով են փորձում ներկայանալ չեմ կարող ասել։ Որևէ գյումրեցու չի հետաքրքրում քաղաքական շոուներն ու ինտրիգները. գյումրեցուն հետաքրքրում է խնդիրները, իսկ մենք եկել ենք գործ անելու, խնդիրները լուծելու»։

Գասպարյանի խոսքով` իրենց խմբակցությունը շատ սոլիդ կերպով աշխատում է բոլորի հետ։

«Մենք որևէ խնդիր չունենք, կոմպլեքս չունենք քաղաքական ինչ-որ նկրտումներ չունենք։ Բազմիցս ենք ամբիոնից հայտարարել, որ այս հարցի շուրջ բոլոր խմբակցությունները պետք է միավորվեն, որովհետև երկար տարիներ քաղաքական տրամադրությունները, քաղաքական դիրքերն են մեր քաղաքը հետ պահել զարգացումից, իսկ մենք գալով ավագանու կազմ ասել ենք, որ կայացնելու ենք ավագանու ինստիտուտը։ Մենք որևէ խմբակցության հետ կոմպլեքսներ չունենք, գրագետ ձևով փորձում ենք բոլորի հետ հարաբերվել։ Եթե նկատում եք մեր քաղաքական խոսույթում երբեք չի հնչել ինտրիգանման հայտարարություններ։ Մենք իրապես աշխատում ենք։ Մենք ամեն ինչ գյումրեցու աչքի առաջ ենք անում և գյումրեցին մեզ պատվիրակել է, որ գնանք աշխատենք քաղաքի համար, ոչ թե գնանք գեղեցիկ ճառեր ասենք։ Մենք մեզ թույլ չենք տա, որ որևէ վատ ձևով արտահայտվել, հարգալից աշխատում ենք մարդկանց հետ։ Մենք ՔՊ-ի հետ պաշտոն չենք կիսում, պաշտոն չենք տվել-առել»,- եզրափակում է Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ